Հայոց լեզու, գրականություն: 06. 12. 2019թ.

  1. Քննարկել Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքը:
  2. Քննարկել «Անասնաֆերմայի» 1-ին մասը:
  3. Գրեք՝ որն է խոզի խոսքի գլխավոր իմաստը:

Գնդապետ խոզի գլխավոր ասելիքն այն էր, որ մարդիկ ամեն բան անում են հանուն նրանց շահի: Մարդիկ ուշադրություն չեն դարձնում կենդանիներին, ուղղակի կերակրում են, որ վերջում մորթեն: 

  1. Ընթերցանություն «Տիգրան Հայրապետյան» գրադարանում:

Հայոց լեզու, գրականություն: 02. 12. 2019թ.

  1. Քննարկել  Գիյոմ Ապոլիների «Ամստերդամցի նավաստին» պատմվածքը:
  2. Ընտրել գրաբարյան հատված, փոխադրել:

Լուարուք զի ասացաւ առաջնոցն, թէ մի սպանաներ. զի որ սպանանիցէ` պարտական լիցի դատաստանի: Այլ ասեմ ձեզ. եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: Եթե  մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ եթէ անդ  յիշեսցես` եթէ եղբայր քո ունի ինչ խէթ զքեն, թող զպատարագն քո առաջի սեղանոյն, երթ նախ հաշտեաց ընդ  եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: 

Լսեք. Ասվել է առաջնորդներին, որ սպանություն չգործեն: Նրանք, որ սպանեն՝ դատաստանի առաջ պարտական կլինեն: Այլ ես ձեզ կասեմ, եթե իզուր տեղը բարկանան եղբոր վրա, նույնպես պարտավոր են դատաստանի առջև: Եթե եղբորն ասեն հիմար, պարտավոր են դատաստանի առջև: Եթե եղբորն անվանեն խելագար, պարտավոր են դժոխքի կրակին: Երբ մատուցես պատարագ քո սեղանին, և եթե միշտ հիշացնես: Եթե եղբայրդ քո մասին խենթություն գիտի, թող քո պատարագի սեղանի առաջ լինի: Գնա, հաշտվիր եղբորդ հետ, հետո նոր մատուցիր պատարագդ: 

Ձայնագրել գրաբարյան հատված:

Լրացուցիչ կրթություն

Անասնաֆերմա: Ջորջ Օրուել

ԳԼՈՒԽ 1

Վերլուծություն

Ֆերմայի տեր Ջոնզը, հարբել էր։ Նա գիշերը կողպում էր հավաբները, բայց մոռացավ կողպել գոմը։ Շուտով մի լուր տարածվեց, որ ծեր գնդապետը մի արտասովոր երազ է տեսել։ Բոլորը որոշեցին հավաքվել մի տեղ և քննարկել այն։ Նրա անունը Վիլինգտոնյան Հրաշք էր, բայց ասում էին ծեր գնդապետ։ Բոլորը նրան հարգում և սիրում էին։ Գնդապետը տասներկու տարեկան խոզ էր։ Բոլոր կենդանիները ներկա էին, բացի Մովսես անունով ագռավից։ Գնդապետը կոկորդը մաքրելով ասաց, որ մինչ իր երազին անցնելը, նա ուրիշ բանի մասին է ուզում քննարկել։ Նա մտածում էր, որ մահանալու տարիքը մոտ է և շուտով կմահանա։ Գնդապետը դժգոհում էր իրենց կյանքից և ասում, որ նրանց ուշադրություն չեն դարձնում և կյանքը շատ դաժան է նրանց հանդեպ։ Կարծում էր, որ Անգլիայում ոչ մի կենդանի իրեն ազատ և պաշտպանված չի զգում։ Գնդապետը մտածում էր, որ իրենց երկիրը բոլոր պայմաններն ունի, որ նրանց կյանքը լավը դարձնեն, բայց չեն ուզում։ Կարծում էր, նրանց միակ թշնամին մարդն էր, քանի որ նրանց բոլոր աշխատանքը մարդը վերցնում է։ Առանց արտադրելու, օգուտ է ստանում։ Ամեն բան կենդանիներն են անում և ոչնչի չեն տիրում։ Կովերի տված կաթը մարդիկ վերցնում են, իսկ հորթուկները կաթ չեն ունենում։ Բոլոր հավերի ածած ձվերը վաճառում են, իսկ փոքրիկ ճուտիկները չեն ծնվում։ Ոչ մի կենդանու չի հաջողվում ազատվել դանակից։ Գնդապետը պարտադրում էր, որ բոլորը վերացնեն մարդկային ցեղը, որպեսզի նորմալ կյանքով ապրեն։ Բոլորին ասաց, որ տարածեն այդ ամենը։ Մի անկյունից գաղտնի լսում էին առնետները, բայց տեսնելով շներին փախան։ Կենդանիների քվեարկությամբ որոշվեց, որ առնետները նրանց թշնամիները չեն։ Գնդապետը բոլորին պարտադրում էր, որ չնմանվեն մարդկանց։ Շուտով նրանց աղմուկից արթնացավ Պարոն Ջոնզը և հրացանը վերցնելով դուրս եկավ։ Նա մտածում էր, որ աղվես է մտել նրա ֆերմա։ Բոլոր կենդանիները այդ ընթացքում հասցրեցին մտնել իրենց ննջասենյակները։

Հայոց լեզու, գրականություն: 18. 12. 2019թ.

  1. Ուղղիր սխալները.

Մի անգամ՝ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:

-Ի՞նչ եք անում այսքան ուշ, — հարցրեց գիտնականը:

-Աշխատում եմ, — պատասխանեց աշակերտը:

Ռեզերֆորդը զարմացավ, թե ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:

Աշակերտը պատասխանեց.

-Ցերեկն էլ եմ աշխատում:

-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում, — հարցրեց գիտնականը:

-Այո՛, պրոֆեսոր, — հաստատեց աշակերտը, հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:

Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց.

-Իսկ ե՞րբ եք մտածում:

2. Կետադրի՛ր:

Պլատոնի Ատլանտիդան՝ ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը ավելի քան երկու հագար տարի հուզում է մարդկությանը: Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր և ծավալվում Ատլանտիդսւյի՝ այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արեելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները: Սակայն այդ հեռավոր անցյալում, Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ  4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում: Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է օվկիանոսների ստորջրյա խորությունները, նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից: Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում: Այնտեղ գլխավորն, իհարկե, դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են: Պլատոնը գրում է, որ Ատյանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս՝ «իմաստունների իմաստուն»: Սոլոնից դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը, դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում: Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին: Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբրալթարի նեղուցի, ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:

Լրացուցիչ կրթություն

Գրեք ընթերցանության նյութերի մասին ձեր հիմնավորված կարծիքը և հեղինակի ասելիքը:

Ավելի վատ: Ժակ Պրևեր

Պետք չէ բոլորին գնահատել արտաքին տեսքով, քանի որ նա կարող է շատ բարի և  լավատես լինել: Ես համաձայն եմ ստեղծագործության ասելիքի հետ: 

Առավոտյան նախաճաշ: Ժակ Պրևեր

Պետք չէ վտանգի տակ դնել ձեր առողջությունը: Ստեղծագործության մեջ, կերպարներից մեկը ծխախոտով և սուրճով նախաճաշեց և դուրս եկավ տանից: