Հայոց լեզու, գրականություն: 02. 12. 2019թ.

  1. Քննարկել  Գիյոմ Ապոլիների «Ամստերդամցի նավաստին» պատմվածքը:
  2. Ընտրել գրաբարյան հատված, փոխադրել:

Լուարուք զի ասացաւ առաջնոցն, թէ մի սպանաներ. զի որ սպանանիցէ` պարտական լիցի դատաստանի: Այլ ասեմ ձեզ. եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: Եթե  մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ եթէ անդ  յիշեսցես` եթէ եղբայր քո ունի ինչ խէթ զքեն, թող զպատարագն քո առաջի սեղանոյն, երթ նախ հաշտեաց ընդ  եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: 

Լսեք. Ասվել է առաջնորդներին, որ սպանություն չգործեն: Նրանք, որ սպանեն՝ դատաստանի առաջ պարտական կլինեն: Այլ ես ձեզ կասեմ, եթե իզուր տեղը բարկանան եղբոր վրա, նույնպես պարտավոր են դատաստանի առջև: Եթե եղբորն ասեն հիմար, պարտավոր են դատաստանի առջև: Եթե եղբորն անվանեն խելագար, պարտավոր են դժոխքի կրակին: Երբ մատուցես պատարագ քո սեղանին, և եթե միշտ հիշացնես: Եթե եղբայրդ քո մասին խենթություն գիտի, թող քո պատարագի սեղանի առաջ լինի: Գնա, հաշտվիր եղբորդ հետ, հետո նոր մատուցիր պատարագդ: 

Ձայնագրել գրաբարյան հատված:

Լրացուցիչ կրթություն

Անասնաֆերմա: Ջորջ Օրուել

ԳԼՈՒԽ 1

Վերլուծություն

Ֆերմայի տեր Ջոնզը, հարբել էր։ Նա գիշերը կողպում էր հավաբները, բայց մոռացավ կողպել գոմը։ Շուտով մի լուր տարածվեց, որ ծեր գնդապետը մի արտասովոր երազ է տեսել։ Բոլորը որոշեցին հավաքվել մի տեղ և քննարկել այն։ Նրա անունը Վիլինգտոնյան Հրաշք էր, բայց ասում էին ծեր գնդապետ։ Բոլորը նրան հարգում և սիրում էին։ Գնդապետը տասներկու տարեկան խոզ էր։ Բոլոր կենդանիները ներկա էին, բացի Մովսես անունով ագռավից։ Գնդապետը կոկորդը մաքրելով ասաց, որ մինչ իր երազին անցնելը, նա ուրիշ բանի մասին է ուզում քննարկել։ Նա մտածում էր, որ մահանալու տարիքը մոտ է և շուտով կմահանա։ Գնդապետը դժգոհում էր իրենց կյանքից և ասում, որ նրանց ուշադրություն չեն դարձնում և կյանքը շատ դաժան է նրանց հանդեպ։ Կարծում էր, որ Անգլիայում ոչ մի կենդանի իրեն ազատ և պաշտպանված չի զգում։ Գնդապետը մտածում էր, որ իրենց երկիրը բոլոր պայմաններն ունի, որ նրանց կյանքը լավը դարձնեն, բայց չեն ուզում։ Կարծում էր, նրանց միակ թշնամին մարդն էր, քանի որ նրանց բոլոր աշխատանքը մարդը վերցնում է։ Առանց արտադրելու, օգուտ է ստանում։ Ամեն բան կենդանիներն են անում և ոչնչի չեն տիրում։ Կովերի տված կաթը մարդիկ վերցնում են, իսկ հորթուկները կաթ չեն ունենում։ Բոլոր հավերի ածած ձվերը վաճառում են, իսկ փոքրիկ ճուտիկները չեն ծնվում։ Ոչ մի կենդանու չի հաջողվում ազատվել դանակից։ Գնդապետը պարտադրում էր, որ բոլորը վերացնեն մարդկային ցեղը, որպեսզի նորմալ կյանքով ապրեն։ Բոլորին ասաց, որ տարածեն այդ ամենը։ Մի անկյունից գաղտնի լսում էին առնետները, բայց տեսնելով շներին փախան։ Կենդանիների քվեարկությամբ որոշվեց, որ առնետները նրանց թշնամիները չեն։ Գնդապետը բոլորին պարտադրում էր, որ չնմանվեն մարդկանց։ Շուտով նրանց աղմուկից արթնացավ Պարոն Ջոնզը և հրացանը վերցնելով դուրս եկավ։ Նա մտածում էր, որ աղվես է մտել նրա ֆերմա։ Բոլոր կենդանիները այդ ընթացքում հասցրեցին մտնել իրենց ննջասենյակները։

Թողնել մեկնաբանություն