Սեպտեմբերի 23-29, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1.

Դասարանական

«Զինված պայքարը Արցախում»/ էջ 16, պատասխանել հարցերին/

20190924_093849.png

?

Տանը

Ուսումնասիրություն «Դավիթ Բեկի» մասին/ մեկ էջի սահմանում/անձի, գործունեության, ձեր գնահատականը, ով է օպերայի հեղինակը, ինչ ստեղծագործություններ կան, հուշարձան  ,օգտագործված աղբյուրները նշել/

 

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

 

Դասարանական

«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերին/

20190925_120407.png

1. Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը:

2. Դավիթ Բեկը 1722թ. եկավ Սյունիք: Նրա գլխավորությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ Բեկին:

3. Հալիձորի ճակատամարտը և մեղրիի ճակատամարտը: 

4. Դավիթ Բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որը կոչվեց՝Մեծ իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմապս 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ։ Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված։ 

5. Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատականվ 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։ Շուրջ 300 զինյալներ Մխիթարի և Տեր Ավետիսի  գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից։  Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ։ 

Տանը

Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/

Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար: Այն հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ։ Հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներից են Սյունիքի և Արցախի ազգային-ազատագրական կռիվները: Հայկական զինված պայքարը բարձրացրեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին։ 

Թողնել մեկնաբանություն