Հայոց լեզու, գրականություն: 24. 09. 2019թ.

Ստուգել առաջադրանքները։

117.Տրված խմբերի գոյականները հոգնակի՛ դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, կույտ, բերդ, շենք:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, կույտեր, բերդեր, շենքեր: 

Ա խմբի բառերը մեկ վանկ ունեն, այդ պատճառով էլ «ներ»-ի փոխարեն ավելացնում ենք «եր»: 

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Բ. Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ: 

Բ խմբի բառերը մեկից ավել վանկ ունեն, այդ պատճառով էլ «եր»-ի փոխարեն ավելացնում ենք «ներ»: 

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, լեռներ, բեռներ: 

Գ խմբի բառերը մեկ վանկ ունեն, բայց «եր»-ի փոխարեն ավելացնում ենք «ներ»: 

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: 

Դ խմբի բառերը մեկից ավել վանկ ունեն, բայց «ներ»-ի փոխարեն ավելացնում ենք «եր»: 

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ե. Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր: 

Ե խմբի բառերը մեկից ավել վանկ ունեն, բայց «ներ»-ի փոխարեն ավելացնում ենք «եր»: 

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ: 

Զ խմբի բառերը մեկից ավել վանկ ունեն, բայց «եր»-ի փոխարեն ավելացնում ենք «ներ»: 

է. Մարդ, կին:

Է. Մարդիկ, կանայք: 

Է խմբի բառերը մեկ վանկ ունեն, բայց չենք ավելացնում «ներ» և «եր»: 

118.Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

  1. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտերի վրա: Գորտերը ժամանակ առ ժամանակ քորում են գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրանց վրա մարդիկ ցնցում են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որը երբեմն սահնակներով է տեղ գնում: Երկրաշարժներ է լինում, երբ սահնակները քաշող շները վրայից թափ են տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում:

122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանում էր  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն ու ջերմություն  մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմություննեը բարձրանում էին: (ջերմություն)
Փոշին ծածկել էր ամբողջ քաղաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներ են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

123.Տրված հավաքական գոյականներից նախադասություններթ կազմի՛ր։   Ինչո՞ւ են դրանք կոչվում հավաքական։

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Մեր բակում մի մեծ ամբոխ էր հավաքվել: 

Գայլերի ոհմակը գալիս էր դեպի մեզ: 

Անտառում շատ գեղեցիկ լուսանկարներ արեցինք: 

Մեր դասարանը գտնվում է երկրորդ հարկում: 

Հավաքական են կոչվում, որովհետև բառերը շատերին է վերաբերվում: Օրինակ՝ Ամբոխը նշանակում է մարդկանց բազմություն: 

Կրկնի՛ր գոյական անունը։ 

Լրացուցիչ կրթություն

Շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.

Սիրում եմ, որովհետև իմն է
Իմ երազների երկիրը
Չնայած վախկոտ չեմ, բայց վախենում եմ…
Ինչպիսի՞ գրքեր եմ սիրում կարդալ…
Թեմա ըստ ընտրության

Ես շատ եմ սիրում ընթերցել: Ազատ ժամանակ իմ ամենասիրելի զբաղմունքն է: Ես շատ եմ սիրում ընթերցել հումորային և ֆանտաստիկ ժանրի գրքեր, որովհետև դրանք ավելի հետաքրքիր են: Դրանք կարդալու ընթացքում շատ եմ ծիծաղում, հենց այդ պատճառվ էլ ավելի մեծ ցանկություն է առաջանում իմ մեջ: Ես դրանից հաճույք եմ ստանում, իսկ տրամադրությունս բարձրանում է: Իմ ամենասիրելի գրքերն են՝ «Կոնրադը», «Փոքրիկ արքայադուստրը», «Հրաշքը» և «Էմիլի արկածները»: Ես նրանք շատ հաճույքով եմ կարդացել: Ես իմ նախընտրած գրքերը վերցնում եմ մեր դպրոցի գրադարանից կամ պապիկիցս: Ինձ թվում է, որ ընթերցանությունը շատ լավ զբաղմունք է, հենց այդ պատճառով էլ ես երբեք չեմ ձանձրանա կարդալուց: Երբ փոքր էի, մայրիկս ինձ ստիպում էր, որ գիրք կարդայի: Իսկ հետո արդեն սովորեցի: Արդեն մեծ հաճույքով եմ կարդում, քանի որ գիտեմ, թե ինչ շատ գիտելիքներ եմ ստանում կարդալուց: 

Թողնել մեկնաբանություն