Հայոց լեզու, գրականություն: 13 մայիս

  1. Հավաքից հավաք ՝ նախագծերի հավաքում-ներկայացում:
  2. Գնահատում

Մայիսի 17-ին, ժամը 11․00, ,,Տիգրան Հայրապետյան գրադարան,,

Թեման՝ Գնահատում։ Գնահատանիշ։Գնահատանիշի այլընտրանք

Հավաքի կազմակերպիչ՝ 7-րդ դասարանցիներ

Մասնակիցներ՝ դասավանդողներ, Միջին դպրոցի սովորողներ, այլ

Քննարկվող հարցեր

Ի՞նչ է գնահատումը։

Գնահատումը Միջին դպրոցում։

Գնահատանիշի անհրաժեշտությունը գնահատման համակարգում։

Ինքնագնահատում։ Առավելություններ, թերություններ, դժվարություններ։

Ծնողի մասնակցությունը գնահատման  համակարգում։

Սովորողի գործունեության գնահատման չափանիշներ։

Դասամիջոց

Անցած տարի մեր դպրոցի ամենաերկար դասամիջոցը տևում էր 25 րոպե: Այն տևում է 4-րդ ժամից հետո: Երկար ընդմիջումը դարձել է 20 րոպե, բայց դրա փոխարեն 2-րդ ժամից հետո 5 րոպեանոց դասամիջոցը դարձել է 10 րոպեանոց: Ինձ դա շատ է դուր գալիս: Դա ինձ շատ հարմար է: Իմ կարծիքով պետք չէ կարճացնել կամ երկարացնել դասամիջոցները, այսպես շատ լավ է:

Գնահատում

Առաջ դպրոցներում ամենաբարձր և դրական գնահատականը 5-ն էր: Հիմա արդեն փոխվել և դարձել է 10-ը: Իմ կարծիքով սա ավելի լավ է: Ես կարծում է, որ առաջ ուսուցիչները շատ դժվարությամբ են գնահատել, քանի որ գնահատականի թվանշանները քիչ են եղել: Իսկ հիմա ավելի հեշտ է և լավ:

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Տասը փաստ Սատուրնի մասին

Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:

2. Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունն ավելի փոքր է, քան ջրինը։ Մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։

3. Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, միակ արբանյակն է Արեգակնային համակարգում, որ ունի մթնոլորտ:

4. Սատուրնն Արեգակնային համակարգում ամենաընդարձակ օղակներն ունեցող մոլորակն է: Օղակները տարածվում են Սատուրնի հասարակածից հաշված 6,630 կմ-ից մինչև 120,700 կմ, միջինում ունեն մոտավորապես 20 մետր հաստություն, 93%-ով կազմված են ջրային սառույցից և 7%-ով ամորֆ ածխածնից:

5. Սատուրնն «ամենահարթ» մոլորակն է․ նրա բևեռային տրամագիծը հասարակածային տրամագծի 90%-ի չափ է։ Դա պայմանավորված է իր ցածր խտությամբ և սեփական առանցքի շուրջ արագ պտույտով: Սատուրնն իր առանցքի շուրջ պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։

6. Սատուրնը «սեղմվում է». սեղմումը նկատելի է մոլորակի բևեռներում, սա կապված է արագ պտույտի հետ։ Այդ սեղմվածությունը լավ նկատելի է նույնիսկ աստղադիտակով դիտելիս:

7. Սատուրնը հեշտությամբ կարելի է տեսնել անզեն աչքով: Գիշերային երկնքում անզեն աչքով երևում է՝ որպես պայծառ, դեղնավուն լուսավոր կետ, որի տեսանելի աստղային մեծությունը սովորաբար +1.5 – -0.2 է:

8. Սատուրնի վրա կանգնել չենք կարող, այն հիմնականում գազից է բաղկացած: Այս «գազային հսկան» կրում է նաև մեծ քանակությամբ հելիում:

9. Սատուրնը հռոմեական դիցաբանությունում հողագործության աստվածն է, իսկ հունական դիցաբանությունում այն կոչվում է Զևսի հոր՝ ժամանակի նախաստված Քրոնոսի անվամբ:

10. Սատուրն մոլորակի հայկական անվանումն է Երևակ, բառի հիմքում ընկած են երևալ, առաջ գալ և տեսիլք իմաստները:

Классная работа и домашная работа 13.05.2019

Упр. 1

Screenshot_20190513-134556

Screenshot_20190513-134606Screenshot_20190513-134612Screenshot_20190513-134629Screenshot_20190513-134635

Упр. 2

Screenshot_20190513-135039

Screenshot_20190513-135044.png

Screenshot_20190513-135056Screenshot_20190513-135114

Screenshot_20190513-135142

Упр. 3

Screenshot_20190513-135906.png

Screenshot_20190513-135918

Screenshot_20190513-135926

Screenshot_20190513-135934

Screenshot_20190513-135946

 

Домашная работа

screenshot-2019-05-11-at-23.46.39-edited.png

Մենք Երկիր մոլորակի բնակիչներն ենք, բայց աղտոտում ենք չգիտակցելով, որ մեր ապագան ենք վտանգի տակ դնում: Մի քանի տարի հետո արդեն օդը շատ կեղտոտ կլինի և բոլորը կգիտակցեն, թե ինչ են արել: Մենք պետք է սիրենք մեր մոլորակը, որպեսզի մեր պատանիները, հասակակիցները և ինչու՞ ոչ, մենք էլ առողջ, լավ և լուսավոր ապագա ունենանք: Մենք չենք հասկանում, որ մեր շրջապատը աղտոտելով մեզ և մեր հարազատներին ենք վնաս տալիս: Մենք ենք մեր մոլորակի բնակիչները և հենց մենք ենք պարտավոր մաքուր և գեղեցիկ պահել այն:

Мы являемся жителями планеты Земля, но мы загрязняем, не зная, что подвергаем опасности наше будущее. Через несколько лет воздух будет очень грязным, и все поймут, что они сделали. Нам нужно любить нашу планету, чтобы наши подростки, сверстники, а почему бы и нет, у нас было здоровое, хорошее и светлое будущее. Мы не осознаем, что загрязняем окружающую среду и причиняем вред своим родственники. Мы жители нашей планеты, и мы должны содержать ее в чистоте и красоте.

 

Միամիտ գեղցու խելոք աղջիկը

Կարդալ հեքիաթը։ Գրել հիմնավորված կարծիքը հեքիաթի մասին։

Այս հեքիաթը շատ հետաքրքիր և զվարճալի էր: Այն ինձ շատ դուր եկավ: Հեղինակը շատ լավ էր զևակերպել իր մտքերը: Ճիշտ է բարբառով էր, բայց շատ լավն էր: Ինձ այսպիսի հեքիաթները շատ են դուր գալիս: Ես հաճույքով կարդում եմ: Բոլորիդ խորհուրդ եմ տալի ընթերցել: Ինձ թվում է դուք էլ լավ կարծիք կունենաք այս ստեղծագործության մասին: 

Տրված բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը՝ Արարատյան բարբառի բառարան։

Աստվածատուր — աստծուց տրված՝ պարգևած

Չիմն էլ — բոլորն էլ

Նարդիվան — աստիճան

Յարաբ — արդյո՞ք

Ղոնախ — հյուր

Ղոնախասեր — հյուրասեր

Կարդալ հայերենի բարբառները։
Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուղում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հերն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

08. 05. 2019թ. Նախագծային աշխատանք

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Դասարանում

Տնային

Ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալ

Ֆիզիկայի դասաժամին ընկեր Մխիթարյանը մեզ պատմեց ֆրանսիացի գիտնական և ֆիզիկոս Բլեզ Պասկալի մասին: Նա մեզ ասաց, որ ի պատիվ Բլեզ Պասկալի ճնշման միավորը 1Պասկալն է: Ինձ շատ հետաքրքրեց իր կենսագրությունը և ես որոշեցի մի փոքրիկ պրեզենտացիա պատրաստել նրա մասին: Հույսով եմ, որ ձեզ նույնպես կհետաքրքրի:

Հաճելի ընթերցում…..

Գազի ճնշումը

Հայտնի է որ գազի մոլեկուլներն անկանոն շարժվում են: Իրենց շարժման ընթացքում դրանք բախվում են միմյանց, ինչպես նաև այն անոթի պատերին, որում գտնվում է գազը: Գազի ճնշումն անոթի պատերի (գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Տվյակ զամգվածով գազի ծավալը մեծացնելիս մոլեկուլների թիվը 1սմ³ — ում փոքրանում է, դրանից փոքրանում է անոթի պատերին հարվածների թիվը. Դա նշանակում է, որ գազի ճնշումը փորանում է, ստացվում է որ եթե անփոփոխ ենք թողնում գազի ջերմաստիճանը և զանգվածը, գազում ճնշումը հակադարձ համեմատական է ծավալին:

v (ծավալ) t (ջերմաստիճան) m (զանգված)

t-ն և m — անխոխոխ, փոփոխ. v-ն

Եթե m և v անփոփոխ են, t փոփոխվում է, այսինքն p~t

t և v — անփոփոխ

m — փոփոխական

p~m

Հայոց լեզու, գրականություն: Մայիսի 7: Նախագծային աշխատանք

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Պահպանե՛նք ու չաղտոտե՛նք մեր մոլորակը

Մենք Երկիր մոլորակի բնակիչներն ենք, բայց աղտոտում ենք չգիտակցելով, որ մեր ապագան ենք վտանգի տակ դնում: Մի քանի տարի հետո արդեն օդը շատ կեղտոտ կլինի և բոլորը կգիտակցեն, թե ինչ են արել: Մենք պետք է սիրենք մեր մոլորակը, որպեսզի մեր պատանիները, հասակակիցները և ինչու՞ ոչ, մենք էլ առողջ, լավ և լուսավոր ապագա ունենանք: Մենք չենք հասկանում, որ մեր շրջապատը աղտոտելով մեզ և մեր հարազատներին ենք վնաս տալիս: Մենք ենք մեր մոլորակի բնակիչները և հենց մենք ենք պարտավոր մաքուր և գեղեցիկ պահել այն: Երկիր մոլորակում շատ գեղեցիկ վայրեր կան, բայց մեր պատճառով նրանց գեղեցկությունը կորում է: Մենք փչացնում ենք նրա ողջ գեղեցկությունը աղտոտելով նրա շուրջը: Երկիր մոլորակի մի բնակիչ կառուցում է նրանց, իսկ մյուսը փչացնում և տգեղացնում: Եթե մենք մաքուր չպահենք մեր մոլորակը, էլ ո՞վ պետք է դա անի: Հույս ունեմ, որ հասկացաք ձեր սխալը: Եկեք պահպանե՛նք ու չաղտոտե՜նք մեր մոլորակը!

-Մի սպանեք ինձ: Դուք եկել եք իմ տուն, աղտելով և սպանելով միջավայրը: Իսկ հիմա ի՞նձ եք ուզում սպանել: Դուք շատ վատ մարդիկ եք:
Որսորդները զարմացած պատասխանեցին.
-Մենք քեզ չենք սպանի, այլ հակառակը: Մենք ներողությունը կխնդրենք, կհավաքենք մեր թափած աղբը և լուռ կհեռանանք, քանի որ այս անտառը մեր մոլորակի գեղեցկությունն է, բնությունը և մաքուր օդը: Մենք գիտակցում ենք մեր արած անփույթությունը բնությանը խոստանալով, որ էլ այդպիսի բան չի կրկնվի:
Այսպիսինն էր մեր հեքիաթը: Որոսորդները հասկանալով իրենց սխալը լուռ հեռացան, իսկ աղվեսը հասկացավ, թե ինչ լավ բան է արել մեր մոլորակի համար: Չէ որ նա իր կյանքը վտանգի տակ դնելով գնաց և որսորդներին ասաց, որ այդպիսի բան չանեն: Որսորդները կարող էին նրան ամեն վարկյան սպանել, բայց նրանք էլ հասկացան, որ աղվեսն էլ է բնության մի մասնիկ և նա էլ պետք է ապրի:

Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը

Ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մոդուլից, այլև այն մակերևույթի մակերեսից, որին ուղղահայաց ազդում է ուժը: Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում: 

Ճնշում = ուժ/մակերես՝ հետևաբար p = F/S

Բանաձևում F-ը մակերևույթին ուղղահայաց ազդող ուժն է, p-ն ճնշումը, իսկ S-ն մակերևույթի մակերեսը:

Դեպք առաջին

Եթե ունենք երկու մարմիններ, որոնց մակերեսները նշանակել ենք S1 S2: S1 = S2, F1»F2: Քանի որ p = F/S, ապա p»p2:

Դեպք երկրորդ

Եթե S1«S2, F1 = F2, այդ դեպքում p1»p2

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի: Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժը 1մ² մակերեսով մակերևույթի վրա՝ այդ մակերևույթին ուղղահայաց ազդելով:

1Պա = 1 Ն/մ²

1Պա ճնշում է գործադրում 100գ. զանգվածով կշռաքարը՝ ուղղահայաց ազդելով մ² մակերեսի վրա: Մոտավորապես 1Պա ճնշում է գործադրում տետրի թուղթը՝ ձեռքի ափին:

Ճնշման կիրառությունները.

Կենսաբանության մեջ

Զույգ կճղակավոր կենդանիների մոտ, ճահիճների կամ խոր ձյան վրա քայլելիս, կճղակները բացվում են (հեռանում են իրարից): Դա մեծացնում է հենման մակերեսը և խիստ փոքրացնում է գործադրվող ճնշումը: Կենդանին չի խրվում ձյան մեջ.

Տեխնիկայում

Անիվների  փոխարինումը թրթուրների անիվներով, մեծանում է հենման մակերեսը և փոքրացնում է գետնի վրա մեքենայի գործադրած ճնշումը: Դրա հետևանքով մեքենան չի խրվում ձյան կան ճահիճների վրայով շարժվելիս:

Տներ կառուցելիս հիմքերը լայն են անում, որի հետևանքով փոքրացնում է ճնշումը գետնի վրա:

 

Հայոց լեզու, գրականություն: 06. 05. 2019թ. Գոյականներ: Նախագծային աշխատանք:

  1. Քննարկել Ռեյ Բրեդբերիի ,,Կանաչ առավոտը,, պատմվածքը:
  2. Գոյանակերտ հետևյալ ածանցներից ըստ օրինակների կազմեք գոյականներ:
  • -ակ (տնակ, վրիպակ), — գնդակ, խաղատնակ:
  • -ածո (չափածո, դրածո), — պահածո:
  • -անակ (ճոճանակ, զսպանակ), — դրամապանակ:
  • -անի (ավագանի, տեսականի), — հավաքանի:
  • -(ա) նոց (մրջնանոց, ամառանոց), — օրորոց:
  • -անք (հարգանք, օրհնանք), — թելադրանք:
  • -արան (ելարան, վառարան), — նստարան, դասարան, սղարան:
  • -ացի/-եցի/-ցի (գյուղացի, տեղացի), — Քաղաքացի, Գյումրեցի:
  • -եղեն (բանջարեղեն, ակնեղեն), — անուշեղեն:
  • -ենի (թզենի), — խնձորենի, տանձենի, բալենի:
  • -իկ (մայրիկ), — հայրիկ, բադիկ:
  • -իչ (լուծիչ, ջեռուցիչ), — կրակայրիչ:
  • -մունք (ցուցմունք, — հիացմունք:
  • -յուն (հնչյուն), — ուրախություն:
  • -ող (ծնող), — դոնդող:
  • -որդ (որսորդ), — անցորդ, վազորդ, վարրորդ:
  • -ոց (սփռոց), — հավանոց, ձվանոց:
  • -պան (այգեպան), — խանութպան:
  • -ստան (ծառաստան), — Հայաստան, Ռուսաստան, Վրաստան:
  • -ություն (էություն), — Նորություն, խաղաղություն, երջանկություն:
  • -ուկ (հանելուկ), — ձագուկ, մարդուկ:
  • -ուհի (պարուհի, — հայուհի:
  • -ում (ուսում, — լողավազանում:
  • -ույթ (մրցույթ), — նորույթ, ելույթ:
  • -ուստ (փախուստ, հագուստ, ապրուստ),
  • -ուտ (տանձուտ),
  • -ուց (նեղուց, դեղնուց, այտուց, սպիտակուց), — կարմրուց:
  •  (վազք, հոսք)։ — խոսք:

Գոյականներ են կերտում հետևյալ նախածանցները։

  • անդր- (անդրբևեռ, անդրաշխարհ, անդրադարձ), — անդրկովկաս:
  • արտ(ա)- (արտասահման, արտանկար, արտերկիր), — արտոնեագիր, արտոնեություն:
  • դեր- (դերանուն, դերբայ, դերծովակալ, դերկոմս), — դերասան, դերաբաշխական(ություն):
  • ենթա- (ենթակետ, ենթաշրջան, ենթասպա), — ենթակա:
  • մակ- (մակբայ, մակդիր, մակնիշ, մակերես), — մակարոն, մակարոնեղեն:
  • պարա- (պարագիծ, պարագա, պարագլուխ), — պարան:
  • տրամա- (տրամագիծ, տրամաչափ, տրամագիր), տրամաբանություն:
  • փոխ(ա)- (փոխարքա, փոխնախագահ, փոխզիջում)։ — փոխանակություն, փոխանակել:

Լրացուցիչ կրթություն 

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

The Lion And The Mouse — Առյուծը և մուկը