Ճամփորդություն դեպի Մանկավարժական համալսարան

Հունվարի 25-ին մենք ընկեր Սիրուշի և ընկեր Էմմայի հետ գնացինք մանկավարժական համալսարան:

Մենք սկզբում մտանք կենսաբբանական լաբարատորիա, ընկեր Թանգամյանի մոտ: Այնտեղ մենք մանրադիտակով նայեցինք տարբեր բաներ և նկարեցինք գրատախտակին: Նա մեզ պատմեց կենսաբանության մասին:

Իսկ հետո մենք գնացինք Քիմիայի  լաբարատորյա, որտեղ կատարեցինք տարբեր քիմիական փորձեր: Մեզ շատ դուր եկավ: Մենք հատուկ նյութերից ստացանք արհեստական վերքեր (արյուն): Նաև ստացանք դեղին և շականակագույն հրաբուխ:

Մենք նաև գնացինք համալսարանի թանգարանը: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց համալսարանը ստեղծել է Խաչատուր Աբովյանը: Թանգարանում կային շատ գեղեցիկ նկարներ: Նաև մեզ ցույց տվեցին հատուկ թույլ տեսնողների և լսողների համար նախատեսված գրքերը:

Այնտեղ էին դրված համալսարանի ուսանողների գավաթները, մեդալները և պատվոգրերը: Այնտեղ կային համալսարանի բոլոր տնօրենների դիմանկարները, որոնց ներքևում էլ գրված էր նրանց անուններն ու ազգանունները:

Թողնել մեկնաբանություն