Ձմեռային ճամբարի 2 օրը

Այսօր ձմեռային ճամբարի 2 օրն էր։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ երգեցինք, պարեցինք և Ամանորյա ֆլեշմոբ ստեղծեցինք։ Գնացինք դասարան, որ նկարչություն անենք։ Ընկեր Թամարը մեզ մատիտներ և թղթեր բաժանեց, որ նկարենք։ Իսկ մեր թեման էր բարեկենդանը։ Մենք նկարեցինք կժեր, որոնց մեջ յուղ կար, բրնձով լի պարկ, տարազով աղջիկներ և այլն։ Երբ նկարչությունն ավարտվեց մեզ մոտ խաղի ժամ էր։ Միլենան բերել էր пирог в лицо խաղը։ Մենք կրեմը լցնում էինք նախատեսված տեղում, իսկ աջ և ձախ կողմի դեղին բռնակները մի քանի անգամ պտտացրեցինք։ Միլենան և Լիլիթը պարտվեցին։ Նրանց դեմքերն ամբողջովին կրեմ էր եղել։ Այնքան ծիծաղելի էր։ Դրանից հետո մենք ռոլիկներով բարձրացանք 2-րդ հարկ, որ խաղանք պախկվոցի։ Մենք բաժանվեցինք թիմերի և խաղացինք։

Ձմեռային ճամբարի 6-րդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի 6-րդ օրն է։ Մենք ընդհանուր պարապմունքին կարաոկեներ երգեցինք և պարեցինք։ Երբ ընդհանուր պարապմունքն ավարտվեց, մենք UNO էինք խաղում։ Հաղթեց Սաթինեն։ Մեկ ժամ խաղալուց հետո գնացինք խեցեգործության։ Այնտեղ ես վարդ պատրաստեցի։ Մենք վերջացրեցինք աշխատանքը, և գնացինք ռոլիկներով քշելու։ Իսկ դրանից հետո մենք բարձրացանք երկրորդ հարկ Ֆրանսերենի։ Ֆրանսերենի ժամին մենք նույնպես UNO խաղացինք, և այս անգամ պարտվողը պետք է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն մեկից մինչև տասը հաշվի։ Պարտվեցին տղաները։ Երբ ֆրանսերենն ավարտվեց մենք ընդմիջում արեցինք։ Ընդմիջումից հետո գնացինք սուսերամարտի։

 

Le cancre

La France

Il dit non avec la tête
mais il dit oui avec le coeur
il dit oui à ce qu’il aime
il dit non au professeur
il est debout
on le questionne
et tous les problèmes sont posés
soudain le fou rire le prend
et il efface tout
les chiffres et les mots
les dates et les noms
les phrases et les pièges
et malgré les menaces du maître
sous les huées des enfants prodiges
avec les craies de toutes les couleurs
sur le tableau noir du malheur
il dessine le visage du bonheur.

Հայերեն

Նա ասում է ոչ գլխով

Բայց ասում է այո սրտով

Նա ասում է այո այն ամենը ինչ սիրում է

Նա ասում է ոչ ուսուցչին

Նա կանգնած է

նրան հարցեր են տալիս

Եվ բոլոր հարցերը տրված են

Հանկարծակի մի խենթ ծիծաղ է նրան  համակում

Եվ նա ամեն ինչ ջնջում է

Թվերն ու խոսքերը

Տարեթվերն ու անունները

Նախադասություններն ու թակարդները

Եվ չնայած ուսուցչի սպառնալիքներին

Տարբեր գույների կավիճներով

Դժբախտության սև գրատախտակի վրա

Նա նկարում է երջանկության դեմքը։