Ձմեռային ճամբարի 2 օրը

Այսօր ձմեռային ճամբարի 2 օրն էր։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ երգեցինք, պարեցինք և Ամանորյա ֆլեշմոբ ստեղծեցինք։ Գնացինք դասարան, որ նկարչություն անենք։ Ընկեր Թամարը մեզ մատիտներ և թղթեր բաժանեց, որ նկարենք։ Իսկ մեր թեման էր բարեկենդանը։ Մենք նկարեցինք կժեր, որոնց մեջ յուղ կար, բրնձով լի պարկ, տարազով աղջիկներ և այլն։ Երբ նկարչությունն ավարտվեց մեզ մոտ խաղի ժամ էր։ Միլենան բերել էր пирог в лицо խաղը։ Մենք կրեմը լցնում էինք նախատեսված տեղում, իսկ աջ և ձախ կողմի դեղին բռնակները մի քանի անգամ պտտացրեցինք։ Միլենան և Լիլիթը պարտվեցին։ Նրանց դեմքերն ամբողջովին կրեմ էր եղել։ Այնքան ծիծաղելի էր։ Դրանից հետո մենք ռոլիկներով բարձրացանք 2-րդ հարկ, որ խաղանք պախկվոցի։ Մենք բաժանվեցինք թիմերի և խաղացինք։

Թողնել մեկնաբանություն