Ձմեռային ճամբարի 8-րդ օրը

Այսօր շատ հետաքրքիր օր էր։ Ընդհանուր պարապմունքի ժամանակ մեզ հյուրեր էին այցելել։ Մենք նրանց հետ պարեցինք, երգեցինք և Թումանյանի բանաստեղծություններից մի քանիսը կարդացինք։ Հետո մենք գնացինք ընկեր Հասմիկի մոտ պարի  Շենք պարեցինք Թաք Թամզարա պարը։ Երեխաներից կեսը չգիտեին պարի շարժումները, բայց սովորեցին։ Երբ պարն ավարտվեց մենք գնացինք դասարան Հայկական լոտո խաղալու։ Մեկ ժամ խաղալուց հետո, մենք գնացինք Ֆրանսերենի։ Այնտեղ մենք սովորեցինք Papautai երգը, որը իմիջայլոց Ֆրանսերեն էր։ Այն բոլորին շատ դուր եկավ։ Հետո մենք մի գույների խաղ խաղացին։ Մենք Ֆրանսերեն գույն էինք ասում, փորձում էինք գուշակել, թե ինչ գույն է։ Եթե այդ գույնից հանդիպում էինք, անպայման կպնում էինք։ Ֆրանսերենից հետո գնացինք ճաշելու։ Ես, Սաթինե, Մարիաննան և Ասյան գնացինք կարմիր դահլիճ և բեմադրեցին մեր հորինած հեքիաթները։