Ձմեռային նախագծեր

  1. Կարդալ պատմվածքները:Դուրս գրել ձեզ դուր եկած հատվածները:

Սուրբ ծննդի առավոտը

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ
ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ
նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի
կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ
գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.
«Իմ թանկագին սեր…»:

Եղևնին

Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերձը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը: Վե’րջ, վերջ: Վե’րջ մեր հեքիաթին: 

Հիմնավորել ձեր ընտրությունը:

Սուրբ ծննդի առավոտը

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այն ինձ համար շատ հուզիչ էր: 

Եղևնին

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև շատ հետաքրքիր վերջաբան ուներ: Հեքիաթը նույնպես դուր եկավ: 

  1. Ո՞րն է այդ պատմվածքների ասելիքը: Գրել հիմնավորված:

4. Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

  • Ընտրել ձեզ դուր եկած բանաստեղծությունները:

Ղազարոս Աղայան Նոր տարի

Ռափայել Պատկանյան Նոր տարի

Զահրատ Կաղանդի գազել

  • Տոնական երաժշտությամբ, նկարներով ձևավորել,  տեսագրել, ձայնագրել, բանաստեղծությունները:

  • Ձայնագրել ամանորյա բարեմաղթանքներ:

Կարող եք աշխատել նաև մյուս նախագծերով.

  • «Թարգմանում ենք» ամսագիր

  • «Չաչանակ» մեդիա-բլոգ

  • «Գրական մեդիա» ամսագիր

  • «Լուսատիտիկ»

  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի, այլ բանաստեղծների բանաստեղծություններից

  • աշնանային օրագիր

  • առաջարկում եմ կարդալ

  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում

  • ռադիոթատրոն

  • գրաբարյան ընթերցումներ

  • կարդում են արևմտահայերեն, միջին հայերեն

  • իմ նոր ընկերները, ուսուցիչները…

  • Երևանը 2800 տարեկան է

  • Ես սեբաստացի եմ

  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ

  • հարցազրույցներ

  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ

  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ

  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով

  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)

  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

  • այլ նախագծեր

 

Ամանոր 2019

Այս տարի Ամանորը շատ հետաքրքիր անցավ: Դարձավ 2019 թվականը: Այս տարին իմ տարին է, այսինքն խոզի տարի: Ես կդառնամ 12 տարեկան: Ես Ձմեռային արձակուրդների ընթացքում կարոտեցի իմ ընկերներին: Հույսով եմ բոլոր երեխաներին Ձմեռ Պապը հյուր եկավ: Ամանորի գիշերվան 3 ժամ էր մնացել, բայց ես չէի համբերում, որովհետև ուզում էի շուտ նշենք, նաև որ Ձմեռ Պապը ինձ նվերներ բերի: Ես ուզում եմ, որ 2019 թվականը հայերի համար լինի հաջողության տարի: Անցած տարի հայերը շատ հաջողությունների հասան, դա բոլորս էլ գիտենք: Թող 2019 տարի հաջողությունների շարանը շարունակվի: Ես գիտեմ, որ Ամանորին բոլորի երազանքները կատարվում են, կատարվում են նաև հրաշքներ: Ես երազում եմ, որ 2019 թվականին բոլորը ժպտան, և որ երեխաների դեմքերից չպակասի ուրախությունը: