Домашняя работа, հունվարի 29

Прочитайте рассказ «Волшебные оч ки».

Ответьте на вопросы:

Как изменилась девочка?

Девушка хотела себя бросить шестово етажа, но в конце она решила помагать людям.

Что повлияло на нее? Как вы оцениваете ее поступки?

На нее повлияла ее мать. Она сделала очень хорошую работу, помогая ей найти ребенка.

ԾԱՎԱԼ ։ ՀՈՒՆՎԱՐԻ 29 ։ ՀԱՐՑԵՐ

1.Ինչ է ծավալը։

Ծավալը մարմնի կամ նյութի զբաղեցրած տարածության քանակն է, երկրաչափական մարմինը բնորոշող հիմնական հասկացություններից է։

2.Ինչ միավորներով է չափվում ծավալը(հիմնական և օգտագործվող)։

Ծավալի միավոր է համարվում միավոր կողով խորանարդի ծավալը։ Ավելի հեշտ ծավալը հաշվում են իր պարունակած միավոր խորանարդների քանակով։

3.Ինչ էր 1լ-ը,1մլ-ը(արտահայտել դմ 3 -ով,մ 3 -ով,սմ 3 -ով)։

?

4.Ինչ է տարողականությունը։

Տարողականությունը նյութի ծավալն է, նրա քանակը, զբաղեցրած քանակը։ 

5.Ինչպես պետք է որոշել կանոնավոր և անկանոն ձև ունեցող մարմինների ծավալները։

?

Բանաստեղծություններ չորս եղանակների մասին, նախագիծ, հունվարի 29, տնային առաջադրանք

ԱՄԱՌ

Ամառն եկավ արևով,

Ուրախություն բերելով,

Դրսում խաղում ենք նորից,

Ամռան ջերմության ներքո:

 

Արձակուրդն ենք մենք վայելում,

Լողավազանում լողում,

Շատ ուրախ է մեզ համար,

Տաք արև է, զով ամառ:

ԱՇՈՒՆ

Նորից դպրոց ենք գնում,

Տերևներն են լուռ դողում,

Քամին նորից անդադար,

Աշնան երգն է նա երգում:

 

Գույնզգույն տերևներով,

Մերկացած մեծ ծառերով,

Նորից հորդառատ անձրև,

Տերներն այս անձև:

ՁՄԵՌ

Սպիտակ փաթիլները անձև,

Ձմռան հետ եկան նորից,

Շատ գեղեցիկ է այն դիտվում,

Կարծես աշնան տերև լինի:

 

Բուք է, ձմեռ, սպիտակ ձմեռ,

Ամանորն է մոտեցել,

Ձմեռ պապն է հյուր գալու,

Նվերներ է բերելու:

ԳԱՐՈՒՆ

Ահա եկավ գարունը,

Եվ հալվեց սպիտակ ձյունը,

Արդեն կանաչ է այգին,

Ծառերով, ծաղիկներով:

 

Ծաղիկներին գույնզգույն,

Անձրևն է ջրջրում,

Նրանք ժպտում են նորից,

Գարնան այս ուրախ օրով:

Ճամփորդություն դեպի Մանկավարժական համալսարան

Հունվարի 25-ին մենք ընկեր Սիրուշի և ընկեր Էմմայի հետ գնացինք մանկավարժական համալսարան:

Մենք սկզբում մտանք կենսաբբանական լաբարատորիա, ընկեր Թանգամյանի մոտ: Այնտեղ մենք մանրադիտակով նայեցինք տարբեր բաներ և նկարեցինք գրատախտակին: Նա մեզ պատմեց կենսաբանության մասին:

Իսկ հետո մենք գնացինք Քիմիայի  լաբարատորյա, որտեղ կատարեցինք տարբեր քիմիական փորձեր: Մեզ շատ դուր եկավ: Մենք հատուկ նյութերից ստացանք արհեստական վերքեր (արյուն): Նաև ստացանք դեղին և շականակագույն հրաբուխ:

Մենք նաև գնացինք համալսարանի թանգարանը: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց համալսարանը ստեղծել է Խաչատուր Աբովյանը: Թանգարանում կային շատ գեղեցիկ նկարներ: Նաև մեզ ցույց տվեցին հատուկ թույլ տեսնողների և լսողների համար նախատեսված գրքերը:

Այնտեղ էին դրված համալսարանի ուսանողների գավաթները, մեդալները և պատվոգրերը: Այնտեղ կային համալսարանի բոլոր տնօրենների դիմանկարները, որոնց ներքևում էլ գրված էր նրանց անուններն ու ազգանունները: