Բանաստեղծություններ չորս եղանակների մասին, նախագիծ, հունվարի 29, տնային առաջադրանք

ԱՄԱՌ

Ամառն եկավ արևով,

Ուրախություն բերելով,

Դրսում խաղում ենք նորից,

Ամռան ջերմության ներքո:

 

Արձակուրդն ենք մենք վայելում,

Լողավազանում լողում,

Շատ ուրախ է մեզ համար,

Տաք արև է, զով ամառ:

ԱՇՈՒՆ

Նորից դպրոց ենք գնում,

Տերևներն են լուռ դողում,

Քամին նորից անդադար,

Աշնան երգն է նա երգում:

 

Գույնզգույն տերևներով,

Մերկացած մեծ ծառերով,

Նորից հորդառատ անձրև,

Տերներն այս անձև:

ՁՄԵՌ

Սպիտակ փաթիլները անձև,

Ձմռան հետ եկան նորից,

Շատ գեղեցիկ է այն դիտվում,

Կարծես աշնան տերև լինի:

 

Բուք է, ձմեռ, սպիտակ ձմեռ,

Ամանորն է մոտեցել,

Ձմեռ պապն է հյուր գալու,

Նվերներ է բերելու:

ԳԱՐՈՒՆ

Ահա եկավ գարունը,

Եվ հալվեց սպիտակ ձյունը,

Արդեն կանաչ է այգին,

Ծառերով, ծաղիկներով:

 

Ծաղիկներին գույնզգույն,

Անձրևն է ջրջրում,

Նրանք ժպտում են նորից,

Գարնան այս ուրախ օրով:

Թողնել մեկնաբանություն