Շարադրություն ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ-ի մասին, նախագիծ, տնային աշխատանք. 24.01.2019

Այս շարադրությունը ես նվիրելու եմ Երևանին: Երևի բոլորդ էլ հասկացաք, որ իմ սրտի մայրաքաղաքը իմ Երևանն է: Երևանը շատ հին, գեղեցիկ և մարդաշատ քաղաք է: Ամեն օր Երևանում նորանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր և տեսարժան վայրեր: Երևանը գեղեցիկ է իր շենքերով: Մենք նշում ենք շատ տոներ: Օրինակ՝ անկախության օրը, որը նշում են սեպտեմբերի 21-ին: Մեր քաղաքը հայտնի է Հանրապետության հրապարակով, Օպերայով, Կասկադով, Հյուսիսային պողոտայով և շատ թանգարաններով:

300px-Yerevan_coll_mix.jpg320px-Collage_of_attractions_in_Yerevan.png

Երևանն ունի այլ անվանումներ՝ Էրեբունի, Այրիվան և Էրիվան: Օտար զբոսաշրջիկների աչքերով շատ հաճելի և գեղեցիկ է Երևանը: Երևանը համարում են վարդագույն քաղաք: Վարդագույն քաղաք, որովհետև Երևանի շինություններն առաջ կառույցված են եղել վարդագույն տուֆից: 

Երևանը հիմնադրվել է 782 թվականին, Արգիշտի Ա-ի օրոք: Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ահա և հին Երևանի զինանշանը:

Grenader_13_Erivan.gif

Մեր սիրելի քաղաքում կան շատ եկեղեցիներ: Օրինակ՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 1998 թվականին: Կամ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնպես գտնվում է Երևանում: Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։

Ես սիրում եմ իմ Երևանը!

Թողնել մեկնաբանություն