Դասագրքի հղումն է
Աչք և տեսողություն
Մարդու աչքը շատ նուրբ և զգայուն համակարգ է։ Այն բազմաթիվ մասերից է կազմված: Նրա բոլոր մասերը գործում են խիստ փոխհամաձայնեցված։ Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փոխում է իր չափերը, կարգավորում է աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Այդ ձևով աչքը հարմարվում է լուսավորությանը։ Ակնաբյուրեղի կորության փոփոխությունների շնորհիվ մենք տեսնում ենք ինչպես հեռու, այնպես էլ մոտ գտնվող առարկաների հստակ պատկերները։ Աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթա ղանթի վրա, ապա՝ ակնաբյուրեղում և ապակենման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատ կերը: Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։