Ակսել Բակունցի մասին

Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականի, հունիսի 25-ին: Ծնվել է Սյունիքի մարզում, Գորիսում: Գորիսի դպրոցն ավարտելուց հետո նա 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Հետո նա մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ Ակսել Բակունցը նաև աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։  1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։  Ակսել Բակունցը գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Նա մահացել է 38 տարեկանում: 1937 թվականի, հուլիսի 8-ին: