Բնագիտություն

Դասագրքի հղումն է

Աչք և տեսողություն

Մարդու աչքը շատ նուրբ և զգայուն համակարգ է։ Այն բազմաթիվ մասերից է  կազմված: Նրա բո­լոր մասերը գործում են խիստ փոխհամաձայնեցված։ Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փոխում է իր չափերը, կարգավորում է աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Այդ ձևով աչքը հարմարվում է լուսավորու­թյանը։ Ակնաբյուրեղի կորության փոփոխությունների շնորհիվ մենք տեսնում ենք ինչպես հեռու, այնպես էլ մոտ գտնվող առարկաների հստակ պատկերները։ Աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթա­ ղանթի վրա, ապա՝ ակնաբյուրեղում և ապակենման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտ­վող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատ կերը: Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։