Փետրվարի 18, կիրակի

Մի երկու խոսք

Լավ չեմ հիշում՝ երկրորդ, թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ ունեինք, օտար մարդ էր, մեկ-մեկ մեր տունն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։

Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց։ Մեր հարևան հովիվը մեռավ։ Նա երեք շուն ուներ։ Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջ անդադար ոռնում էին էնքան ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։

— Չո՜ռ, չո՜ռ, ձեր գլուխն ուտեք, քանի՞ ոռնաք,— կանչում էր երիտասարդ հովվի մերն ու փետով զարկում շներին։ Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի րոպեից հետո նորից սկսում ոռնալ։ Հովիվը մեռավ թե չէ՝ բոլոր հարևանները բացականչեցին․ Շարունակել կարդալ “Փետրվարի 18, կիրակի”