Բնագիտություն

Դասագրքի հղումն է

Դաս II

5.6. Ձայնի աղբյուրներ, ձայնի տարածումն ու անդրադարձումը:

Ձայնը լսելու համար ձայնի աղբյուրի և ականջի միջև պետք է լինի որևէ հաղորդող միջավայր, անօդ տարածությամբ ձայնը չի տարածվում։ Տատանվող լարը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջևի օդի խտացում, իսկ մյուս կողմով՝ օդի նոսրացում։ Օդի այդպիսի խտացումները և նոսրացումները արագ հաջորդում են իրար և հաղորդվում ավելի հեռու գտնվող շերտերին. օդում տարածվում է ձայնային ալիք: Երբ այն հասնում է մեր ականջին, մենք լսում ենք աղբյուրի արձակած ձայնը։ Ձայնը լավ է հաղորդում ոչ միայն օդը, այլև ջուրըփայտըհողըմետաղները և այլն։

Բնագիտություն

Դասագրքի հղումն է

Դաս I

Դասը 5.5 Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան:

Երբ սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն: Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Բնագիտություն

Դասագրքի հղումն է

Դաս I
5.7 Ձայնի ընկալումը կենդանիների կողմից: Լսողության հիգիենա։

Տարբեր կենդանիներ զգայուն են զանազան ձայների նկատմամբ: Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը: Սակայն մարդու ամենազարմանալի հատկությունը, խոսելու կարողությունն է: Որոշ մարդիկ կարող են լսել, նույնիսկ ծառից ցած ընկնող ձայնը: Երկու ականջների գոյությունը մարդուն հնարավորություն է տալիս որոշելու, թե որ կողմից է գալիս ձայնը: