Փետրվարի 1 դասարանում

Քննարկել հետևյալ առակները.

Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։
-Լավ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ։
Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։
-Ինչպե՞ս չես ամաչում, կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,- բղավեց կրիան։
-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,-  ասա ինձ՝ ինչու՞  համաձայեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։
— Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւ ես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։

Մարդիկ իրենց բնույթով են ծնվում, պետք չէ նրանց մեղադրել: 

Հրեշը

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:

Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է.

«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:

Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:

Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակնե,ր և որոշեցին նրան տուն ուղարկել:

Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

— Ահա,-  ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:

— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.

—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:

Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա:

Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.

Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

Չորրորդ ընկերը գիտելիք չուներ, բայց խելացի էր: