Փետրվարի 6 Բանավոր մաթեմատիկա տնային

Լուծում ենք ձեր տարեկիցների կազմած խնդիրները

Խեչոյան Հակոբի խնդիը

Կենդանաբանական այգում կային վաճառվող 26 օձեր:  Առաջին օրը գնեցին 5օձ, իսկ երկրորդ օրը՝ 9 օձ: Քանի՞ օձ մնաց կենդանաբանական այգում:

1. 26-5=21

2. 21-9=12

Պատ՝. 12 օձ

Ալինա Արզումանյանի խնդիրները

Այգում գազար էր աճում: Նապաստակը իր հաշվելով կերավ 12 գազար: Քանի՞ գազար մնաց նապաստակի հաշվելով, եթե մինչև նապաստակի ուտելը իրականում կար 41 գազար:  Նապաստակը հաշվում էր մեկ գազարը ինչպես 3-ը:

1. 12×3=36

2. 41-36=5

Պատ՝. 5 գազար

Իսկ հիմա այլ տրամաբանական խնդիրներ և վարժություններ

Խորանարդի կողմը 10 սմ է:  Խորանարդը այն պատկերն է, որի բոլոր կողմերը իրար հավասար են:  Այդ խորանարդի մեջ քանի՞ 3 սմ կողմով խորանարդ կտեղավորվի:

2. $132 – բաժանիր այնպես, որ մասերը հարաբերեն ինչպես 1:2:3:  Հաշվիր ամենափոքր և ամենամեծ մասերը:

3. Հաշվիր

(6×9) + 6 + 9 =69

(((6×9) + 6 + 9 ) x 1) x 0

4. Վազորդները տասներկուսն էին:  Վազորդներից 1/3 -ը ավելի արագ էին վազում քան Միքայելը:  Քանի՞ հոգի էին Միքայելից առաջ վազում:

5. Վազորդները տասներկուսն էին:  Վազորդներից 1/3 -ը ավելի արագ էին վազում քան Միքայելը:  Քանի՞ հոգի էին Միքայելից հետ մնացել:  Հետ մնացածները վազորդների ո՞ր մասն էր:

6. Դաշնամուրի սպիտակ ստեղները ամբողջի ո՞ր մասն է կազմում:

20/18

7. Կարո՞ղ ես ասել, թե կարմիրը կապույթից քանի՞ անգամ է մեծ:

1անգամ

Փետրվարի 5 Բանավոր մաթեմատիկա տնային

Բայասի ձին գարնանաը խմում է 40լ ջուր: Աշնանը նա խմում է 20լ ավելի: Իսկ ձմռամը աշունից 10լ պակաս:  Բայց այս տարի նա հիվանդացավ և ձմռանը խմեց ընդհամենը 30լ պակաս: Քանի լ ջուր նա խմեց այս ձմեռ:

40+20=60
60-30=30

Ձին գնաց 20ժ ճանապարհ: Բայց այդ ամենի մեջ է մտնում 5 անգամ 2 ժամ կանգը (ջուր խմելու համար): Առանց ջուր խմելու ձին քանի ժամում կհասներ:

10 ժամում

Ամեն շաբաթ Ջենի անունով ձին (ռուսական ծանրաքաշ, 5 տարեկան) ուտում է 49կգ հատիկային կեր: Քանի կգ աղացած կեր նա կուտի 2 ամսում, եթե երկու իմիսներնել ունենան 31 օր:

49:7=7 կգ կուտի ձին մեկ օրվա ընթացքում
7 x 31= 217 կգ կեր կուտի ձին մեկ ամսվա ընթացքում
217+217= 434 կգ կեր կուտի երկու ամսվա ընթացքում

Բիվին 6 տարեկան է: Նրա և Մաշայի տարիքը միասին 14 տարեկան է: Քանի տարեկան Մաշան հինգ տարի հետո:

14-6=8 տարեկան է մաշան հիմա
8+5=13 տարեկան կլինի Մաշան հինգ տարի հետո

Ձին օրական ուտում է 8կգ աղացած կեր, 10 կգ խոտ: Քանի կգ աղացած կեր և խոտ կուտի ձին 10 տարեկանում:

8կգ աղացած կեր, 10կգ խոտ

Ձին խմում է տարեկան 250լ ջուր: Այդ ջրի քանի տոկոսն է կազմում ամառվա խմածը, եթե ամառը խմում է 50լ:

125 %

Ձին ուտում է 10 կգ խոտ և 8կգ գարի: Ինչքան խոտ կխնայեն 10 օրում, եթե ձին ուտի այնքան խոտ ինքչան գարի:

20կգ խոտ

Մեր ագարակի եվրոպական փասիանը ուտում է 17օրում 1870գ կեր։ Եվրոպական փասիանը իր կյանքի ընթացքում քանի գրամ կեր է կերել, եթե եվրոպական փասիանը  15  տարեկան է։

1870:17=110
365 x 15= 5475
5475 x 110= 602250

Պեկինյան բադը ուտում է օրեկան 215գ կեր։ Պեկինյան բադը ապրում է 10-12 տարի։  Հիմա իննը տարեկանն է։ Վեց տարի հետո քանի գրամ  կեր կուտի։

Նա վեց տարի հետո կսատկի

Սիրամարգը ուտում է 250գ կեր։  Պեկինյան բադը ուտում է սիրամարգի կերի  90%-ը։ Իսկ սև մեծ լաբրադորը 4 անգամ ավելի շատ կեր քան սիրամարգը։ Գտնել նրանք միասին ինչքան գրամ կեր են ուտում։

250 x 90 : 100= 225գ (պեկինյան բադ)
250 x 4= 1000գ (Սև մեծ լաբրադոր)
1000+250+225= 1475գ (միասին)

Սպիտակ լայկայի կյանքի տևողությունը 16-17 տարի։ Ջուրը խմում է անսահմանափակ։ Ուտում է օրը մեկ անգամ 2 կիլոգրամ աղացած միս։  Մեկ տարվա ընթացքում քանի կիլոգրամ աղացած միս կուտի և ինչքան ջուր կխմի։

365 x 2= 740

Եվրոպական փասիան ուտում է հացահատիկ, իսկ  շնաձուկը մսեղիկ։ Երկուսի կերը մի տարում կազմում են 67525գ կեր։Եվրոպական փասիան ուտում է օրական 125 գրամ կեր։ Շնաձկանը օրվա մեջ կերակրում են երկու անգամ ամեն մի ուտելուց 30 գրամ։ Գտնել թե քանի գրամ կեր է ուտում եվրոպական փասին մեկ տարում։

365 x 125= 45625

Ձիերը ջուր խմում են ամռանը մոտ 90 լիտր, գարնանը՝ մոտ 45 լիտր, աշնանը՝ դարձյալ 49 լիտր, իսկ ձմռանը մինչև 50 լիտր: Իսկ հիմա գարուն է։ Քանի լիտր ջուր կխմի մեկ տարվա ընթացքում։

45+49+50+90= 234

Փետրվարի 6 տնային

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ աոաջ եկավ: Օրը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկանները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդը կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր) — նավեր

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր) — նավ

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր) — այգիներ

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը) — այգի

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր) — ձայն

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր) — ձայներ

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ) — ձայներ

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր) — տղան

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր) — տղաներ

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — նետ

Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — նետեր

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — դիպուկ նստեր

108 Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն  է  կատարվում):

Աման — մաման
մարղ — մուրղ
պարապ — սարապ
պակաս — մակաս
մանր — մունր
փոքր — մոքր
ոլոր — մոլոր
սուս — փուս

Փետրվարի 6 դասարանում

1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երաշտ — չորային և շոգ եղանակ

Տարափ — հորդ անձրև

Առափնյա — առավոտ
2. Ո՞րն է հեղինակի ասելիքը: Հիմնավորիր:

3. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմիր ստեղծագործությունը:

Մի գետակ կար: Նա կարծում էր, թե նա ամենա-ամենան է: Նա շատ երիտասարդ էր, և եթե ուզեր, նա անպայման կդառնար ամենա-ամենան: Նրա առջև գեղեցիկ անտառներ, դաշտեր և գյուղեր կային: Նա ուզում էր հասնել կապույտ ծով, բայց նա մտածում էր, որ նա ամենաանսովորն էր: Երբ թեքվեց Մեծ գետը, խառնվեց խառնվեց նրան և թափվեց կապույտ ծով: Երբ թափվեց ծով, նա տեսավ, որ նրա նման շատ անսովորներ կան, թաքնված ծովի մեջ:

Սովորականն անսովոր է: Լ. Ենգիբարյան

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜-ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։
Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր պաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը, և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև-պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…