Ձմեռային ընթերցարան

Չարլի Չապլինի նամակը դստերը

Երկնքի դարպասների մոտ: Խորխե Բուկայ

Դաշնամուր: Վիլիամ Սարոյան

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Վիլիամ Սարոյան «Բան ունեմ ասելու»

Ջաննի Ռոդարի՝ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

Ջաննի Ռոդարի: Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Ես կարդացել եմ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: Գիրքը շատ զվարճալի է, այն բավականին հետաքրքիր է: Մի տղա է լինում՝ Ջելսոմինոն: Նրա ձայնը շատ բարձր է լինում, այդ պատճառով էլ ունենում է տարբեր խնդիրներ, տեղի են ունենում տարբեր զվարճալի դեպքեր և այլն: Ես այն մեկ անգամ ևս կարդացել եմ, կարդացել եմ անցած տարի: Գիրքը ինձ նվիրել էր իմ մոտ ընկերուհին՝ Ասյան: Շատ բան չեմ կարողանա պատմել, գիրքը բավականին երկար է: Իրոք, շատ զվարճալի է:

 Մի փոքր հեղինակից և նրա ստեղծագործական ոճի մասին կխոսեմ: Ռոդարիի ստեղծագործական ոճը շատ հետաքրքիր է և տարբերվող: Ըստ իս՝ կարող եմ համեմատել Վիլիամ Սարոյանի ստեղծագործական ոճի հետ: Սարոյանը նույնպես տարբերվող ձևով է ներկայացնում իր ասելիքը, զվարճալի և հետաքրքիր ստեղծագործություններ ունի:

Մի հետաքրքիր դեպք կարող եմ պատմել Ջելսոմինոյի արկածային կյանքից: Ջելսոմինոն գնաց մի խանութ, որտեղ պատին գրված էր՝ «Գրենական պիտույքներ»: Զարմանալի կհնչի, բայց այնտեղ մթերք էին վաճառում: Նա գումարը տվեց վաճառողին, բայց վաճառողը այն չնդունեց ասելով, որ այն իսկական է, պետք է կեղծ գումարով վճարել: Այդ վայրկյանից Ջելսոմինոն հասկացավ, որ նա խաբեբաների աշխարհում է:

Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

Պատմվածքի հերոսը՝ Բենը, միշտ երազել էր դաշնամուր ձեռք բերել: Նա կարծում էր, որ նվագել չգիտի, բայց ամեն կերպ ձգտում էր, որպեսզի հասնի իր նպատակին և սովորի նվագել: «Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։ 

Կարծում եմ, որ Բենը շատ ճիշտ էր, քանի որ ինչ-որ գործ նախաձեռնելուց երբեմն փողը խանգարում է: Դա շատ վատ էր Բենի համար, քանի որ նա չկարողացավ գնել  իր երազած դաշնամուրը, որին այդքան ձգտում էր։ Կյանքում պետք չէ միայն երազել և ուզել; Պետք է կամքի ուժ ունենաս, որպեսզի հասնես նպատակիդ կամ երազանքիդ։

Ես դուրս եմ բերել մակդիրներ՝ փոքրիկ դաշնամուր, տարօրինակ զգացում, փոքրիկ ռեստորան և այլն: Համեմատություններ՝ «Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս»: « Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն»:

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Ես ընթերցեցի Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» ստեղծագործությունը, որն ինձ շատ դուր եկավ: Ստեղծագործությունը ստիպում է ընթերցողին երկար մտածել կյանքի, նրա իմաստի մասին: Կարդալուց հետո սկսում ես վերհիշել քո գործած մեղքերը, լավ արարքները, մտածում ես մահվան՝ դրախտի և դժոխքի մասին: Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր: Այն ուներ շատ խորը իմաստ:

Կարծում եմ, որ ոչ մի պատվիրան չխախտած մարդիկ շատ քիչ են աշխարհում, քանի որ մարդը չի կարող անթերի լինել: Ստեղծագործությունը նաև ապացուցում է այն, որ Աստված շատ ներողամիտ և բարի է մարդկանց և աշխարհի հանդեպ:

Ես դուրս եմ բերել մակդիրներ՝ բարի ցանկություններ, բարի մտքեր:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ:

Ձմեռային ընթերցարան

Չարլի Չապլինի նամակը դստերը

Երկնքի դարպասների մոտ: Խորխե Բուկայ

Դաշնամուր: Վիլիամ Սարոյան

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Վիլիամ Սարոյան «Բան ունեմ ասելու»

Ջաննի Ռոդարի՝ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

Антон Чехов | Рассказы

А. П. Чехов. Смерть чиновника.

Рассказ понравился. Я не могу представить, что человек умрет от чихания. Конец был для меня неожиданным.

_________________________________________________


А. П. Чехов. Толстый и тонкий.

Рассказ понравился, читал второй раз. Думаю, это могло быть даже интереснее. В детстве толстяк высмеивали и оскорбляли. А когда вырос, у него была хорошая работа, он был богат.