Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

Պատմվածքի հերոսը՝ Բենը, միշտ երազել էր դաշնամուր ձեռք բերել: Նա կարծում էր, որ նվագել չգիտի, բայց ամեն կերպ ձգտում էր, որպեսզի հասնի իր նպատակին և սովորի նվագել: «Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։ 

Կարծում եմ, որ Բենը շատ ճիշտ էր, քանի որ ինչ-որ գործ նախաձեռնելուց երբեմն փողը խանգարում է: Դա շատ վատ էր Բենի համար, քանի որ նա չկարողացավ գնել  իր երազած դաշնամուրը, որին այդքան ձգտում էր։ Կյանքում պետք չէ միայն երազել և ուզել; Պետք է կամքի ուժ ունենաս, որպեսզի հասնես նպատակիդ կամ երազանքիդ։

Ես դուրս եմ բերել մակդիրներ՝ փոքրիկ դաշնամուր, տարօրինակ զգացում, փոքրիկ ռեստորան և այլն: Համեմատություններ՝ «Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս»: « Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն»:

Թողնել մեկնաբանություն