Հունվարյան ճամբարի առաջին ուսումնական շաբաթը

Ահա և ավարտվեց հունվարյան ճամբարի առաջին շաբաթը։ Կարծում եմ՝ շաբաթը շատ հետաքրքիր և արդյունավետ անցկացրեցինք: Այժմ կփորձեմ հետաքրքիր ձևով լուսաբանեմ մեր ճամբարի առաջին ուսումնական շաբաթը։ Նշեմ, որ ես ընտրել եմ բազմալեզու ֆրանսերենի ջոկատը, որի ջոկատավարը հենց մեր ֆրանսերենի ուսուցչուհին է՝ Մադամ Կարինեն։ Մենք աշխատում ենք մի քանի այլ օտար լեզվի սովորողների հետ՝ իտալերենի և իսպաներենի խմբերի: Առաջին օրը` հունվարի 11-ին, մենք ծանոթացանք սովորոողների հետ, ընկերացանք, խաղացինք տարբեր ուսուցողական խաղեր, որոշեցինք մեր հետագա անելիքներն ու ծրագրերը, նախագծերը և այլն: Ես ծանոթացա ընկեր Մարիամի և ընկեր Ռուզաննայի հետ, որոնց հետ էլ անցկացրեցինք մեր ուսումնական շաբաթը: Որոշվեց, որ չորեքշաբթի պետք է իրականացնենք մեր միասնական առաջին շաբաթվա ճամփորդությունը: Չորեքշաբթի՝ ամսի 13-ին, ամբողջ խմբով գնացինք ձմեռային այգու բացօթյա սահադաշտ: Այնտեղ բնությունը գեղեցիկ էր և չափազանց հետաքրքիր: Մի խոսքով՝ անմոռանալի օր անցկացնելու հիասքանչ վայր էր: Ես մեծ ցանկություն ունեի այցելելու սահադաշտ, այդ պատճառով էլ մեծ հաճույքով մասնակցեցի ճամփորդությանը: Շաբաթվա ընթացքում խաղացինք «Փոքրիկ իշխանի» հարցաշարով ուսումնական խաղը: Մեր ուսուցչուհիները տալիս էին նախորոք պատրաստված հարցերը, որոնք կապված էին ստեղծագործության հետ, իսկ մենք փորձում էինք գտնել ճիշտ պատասխանը: Խաղալուց հետո մենք նորովի բացահայտեցինք ստեղծագործությունը: Խաղը սկզբում հեշտ է թվում, բայց խաղալու ընթացքում մի փոքր շփոթվում ես: Ես շատ եմ սիրում “Փոքրիկ իշխանը”. Իմ ամենասիրելի գրքերից մեկն է:

Կարծում եմ՝ այս ուսումնական շաբաթը շատ արդյունավետ և հետաքրքիր անցավ, շատ տպավորիչ էր: Չեմ փոշմանել, որ ընտրել եմ հենց բազմալեզվի ուսումնական ջոկատը: Հաջորդ շաբաթվա անելիքներից մի քանիսն արդեն ծրագրել ենք, որոնք կներկայացնեմ իմ հաջորդ պատումի մեջ: