Ջաննի Ռոդարի: Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Ես կարդացել եմ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: Գիրքը շատ զվարճալի է, այն բավականին հետաքրքիր է: Մի տղա է լինում՝ Ջելսոմինոն: Նրա ձայնը շատ բարձր է լինում, այդ պատճառով էլ ունենում է տարբեր խնդիրներ, տեղի են ունենում տարբեր զվարճալի դեպքեր և այլն: Ես այն մեկ անգամ ևս կարդացել եմ, կարդացել եմ անցած տարի: Գիրքը ինձ նվիրել էր իմ մոտ ընկերուհին՝ Ասյան: Շատ բան չեմ կարողանա պատմել, գիրքը բավականին երկար է: Իրոք, շատ զվարճալի է:

 Մի փոքր հեղինակից և նրա ստեղծագործական ոճի մասին կխոսեմ: Ռոդարիի ստեղծագործական ոճը շատ հետաքրքիր է և տարբերվող: Ըստ իս՝ կարող եմ համեմատել Վիլիամ Սարոյանի ստեղծագործական ոճի հետ: Սարոյանը նույնպես տարբերվող ձևով է ներկայացնում իր ասելիքը, զվարճալի և հետաքրքիր ստեղծագործություններ ունի:

Մի հետաքրքիր դեպք կարող եմ պատմել Ջելսոմինոյի արկածային կյանքից: Ջելսոմինոն գնաց մի խանութ, որտեղ պատին գրված էր՝ «Գրենական պիտույքներ»: Զարմանալի կհնչի, բայց այնտեղ մթերք էին վաճառում: Նա գումարը տվեց վաճառողին, բայց վաճառողը այն չնդունեց ասելով, որ այն իսկական է, պետք է կեղծ գումարով վճարել: Այդ վայրկյանից Ջելսոմինոն հասկացավ, որ նա խաբեբաների աշխարհում է:

Թողնել մեկնաբանություն