11.11.2020

  1. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. Սովորել էին: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2. .Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվել էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտածեց միայն նրա համար, որ ուզում էր  թուզը համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն ճնշելով, քաղաքները գրավելով, վառելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերքեսը բարկացավ, հրամայեց նեղուցի պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց համոզվեցին, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները սկսեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ ճանապարհվեն`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զահաբերեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ:

3. Հայերենի ուղղագրական բառարանից դո՞ւրս գրիր տասը օգտագործվող ուղղագրական բառ,եր որոնց ուղղագրությունը քեզ հետաքրքրեց:

4. Հարենեի դարձվածքաբանական բառարանից դո՞ւրս գրիր 10 դարձվածք:

Ականջը սրել — ուշադիր լսել

Գլուխը արդուկել — հոգնեցնել

Գետինը մտնել — ամաչել

Աստծո գառ — անմեղ

Էշը ցեխից հանել — ազատել դժվարությունից

Ամոթով անել — ամաչացնել

Մեկ ականջով մտնել, մյուսով դուրս գալ — չհասկանալ, մոռանալ

Աղի արտասվել — ողբալ

Սարի անասուն — անտաշ, տգետ

Աշխարհ տեսնել — շատ երկրներ ման գալ

Աշխարհից անցնել — մահանալ

Թողնել մեկնաբանություն