Հավասարաչափ արագացող շարժում, արագացում

Այն շարժումը, որի  ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Արագացումն ընդունված է նշանակել a տառով: Եթե հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը t ժամանակամիջոցում փոխվել է Δv -ով, ապա համաձայն սահմանման՝ մարմնի արագացումը կլինի a=Δvt

Δv=v2−v1`ցանկացած ֆիզիկական մեծության համար վերջնական և սկզբնական արժեքների տարբերությունը կան փոփոխությունն ընդունված է նշանակել Δ-ով:

Եթե այս բանաձևի մեջ տեղադրենք  t=1 վ, ապա կստանանք, որ արագացման մեծությունը հավասար է արագության փոփոխությանը a= Δv, այսինքն`արագացումը իրոք ցույց է տալիս արագության կրած փոփոխությունը միավոր ժամանակում:

Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

Հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը ժամանակի ընթացքում կարող է աճել (ինչպես, օրինակ այն դեպքում երբ մարմինն ընկնում է, կամ գլորվում է թեք հարթությամբ ներքև շարժման դեպքում, նկ. 1), կամ նվազել (ինչպես, օրինակ, դեպի վեր նետված կամ թեք հարթությամբ դեպի վեր գլորած գնդակի շարժման դեպքում, նկ. 2): Ըստ այդ հատկանիշի էլ հավասարաչափ փոփոխական շարժումները դասակարգում են երկու խմբի՝

ա) աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ արագացող,

բ) նվազող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում հավասարաչափ դանդաղող:

Կիրակնօրյա ընթերցանություն: Հարբած հողը: Ռոբերտ Յանգ

Կարդալ պատմվածքը, անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

Արատ — Մարմնական որևէ պակասություն

Խառնաշտորել խառնել

Գեթ — վերջին անգամ

Պատժախուց — Բանտային մենախուց

Նպարավաճառ — մթերավաճառ

Պարտամուրհակ — Պարտքի մուրհակ

Ուղեծր — մոլորակաուղի

Պեդանտ — Մանրախնդրորեն

Ինչո՞վ էր Մարս մոլորակի խնդիրների նկարագրությունը նման Երկիր մոլորակի խնդիրներին:

Մարս մոլորակում փողը շատ է պետք բոլորին: Երկիր Մոլորակում ևս այդպես է: Հարկերը և պարտքերը շատ են: Մարսում անգամ օդի հարկ են վճարում:

Ի՞նչ էր եղել Երկիր մոլորակի բնակչությանը:

Պարզ չէ, թե ինչ էր եղել Երկիր մոլորակի բնակչությանը: Նավապետը ենթադրություններ էր կատարում: Ասում էր, որ Երկրի բնակիչները կատարել են նույն դերը, ինչ֊որ Մարսի մեղուները։

Վերադարձա՞ն մարսեցիներ Երկիր մոլորակից: Հիմնավորեք ձեր պատասխանը:

Ինձ թվում է, որ բոլոր մարսեցիները բնակություն կհաստատեն Երկիր մոլորակում: Դրանից հետո Մարս մոլորակը կդատարկվի, իսկ Սրկիր մոլորակը կունենա շատ բնակիչներ:

Արևմտյան Եվրոպա: Ֆրանսիա

1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի արևմուտյան հատվածում: Այն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք:

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Հարմար տնտեսաաշխարհական դիրքը, մակևերույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուլսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան զարգացած է քիմիական արդյունաբերությունով, սննդի և թեթև արդյունաբերություններով:

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Հետաքրքիր փաստեր Իսկահակ Նյուտոնի կյանքից և գործունեությունից

Դեպք 1

1675 թվականին Նյուտոնն Ընկերությանն է ուղարկում լույսի բնույթի վերաբերյալ իր տրակտատը նոր հետազոտություննրով և մեկնաբանություններով։ Ռոբերտ Հուկը նիստի ժամանակ հայտարարում է, որ տրակտատում ինչ որ կա արժեքավոր, բոլորը կա ավելի վաղ հրապարակված Հուկի «Միկրոգրաֆիա» գրքում։ Մասնավոր զրույցներում նա Նյուտոնին մեղադրում էր գրագողության մեջ․ «Ես ցույց տվեցի, որ պարոն Նյուտոնը օգտագործել է իմ վարկածները իմպուլսների և ալիքների վերաբերյալ» (Հուկի օրագրից)։ Հուկը առաջնայնության մրցակցության էր դուրս եկել Նյուտոնի բոլոր բացահայտումների դեմ, որոնք առնչվում էին օպտիկայի հետ,բացառությամբ այն աշխատանքների, որոնց դեմ արդեն հանդես էր եկել։ Օլդենբուրգը անմիջապես Նյուտոնին հայտնում է այդ մեղադրանքների մասին, և նա գնահատեց դա որպես զրպարտություն։ Այս անգամ հակամարտությունը կարելի եղավ մարել, և գիտնականները փոխանակեցին հաշտության նամակներ (1676)։ Սակայն, այդ պահից մինչ Հուկի մահը(1703) Նյուտոնը օպտիկայի վերաբերյալ ոչ մի աշխատանք չհրատարակեց, չնայած նրա մոտ կուտակվել էին ահռելի նյութեր, որոնք համակարգված էին նրա «Օպտիկա» (1704) դասական մենագրության մեջ։

Դեպք 2

Մյուս գերակայության վեճը կապված էր ձգողականության օրենքի բացահայտման հետ։ Դեռևս 1666 թվականին Հուկը եկավ այն եզրակացության, որ մոլորակների շարժումը Արեգակի վրա ընկնելու գերդիրքավորումն է ի շնորհիվ դեպի Արեգակը ձգողականության ուժի և մոլորակի հետագծի շոշափողի նկատմամբ իներցիոն շարժման։ Նրա կարծիքով շարժման այդ գերդիրքորոշումն էլ առաջացնում է Արեգակի շուրջ մոլորակի հետագծի էլիպսաձևությունը։ Սակայն նա մաթեմատիկորեն ապացուցել չկարողացավ և 1679 թվականին նամակ է ուղարկում Նյուտոնին, որտեղ առաջարկում է համագործակցել այդ խնդրի լուծման գործում։ Այդ նամակում շարադրված էր նաև ենթադրություն դեպի Արեգակը ձգողականության ուժի նվազելու մասին՝ հակադարձ համեմատական հեռավորության քառակուսուն։ Ի պատասխան Նյուտոնը նկատում է, որ ավելի վաղ զբաղվում էր մոլորակների շարժման խնդիրներով, բայց թողել է այդ զբաղմունքը։ Իրոք, ինչպես ցույց են տալիս գտնված փաստաթղթերը, Նյուտոնը մոլորակների շարժման խնդիրներով զբաղվել է դեռևս 1665-1669 թվականներին, երբ նա Կեպլերի III օրենքի հիման վրա սահմանեց, որ «մոլորակների ձգտումը հեռանալ Արեգակից հակադարձ համեմատական է Արեգակից նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն»: Սակայն մոլորակի ուղեծրի մասին պատկերացումը որպես բացառապես Արեգակի նկատմամբ ձգողականության և կենտրոնաձիգ ուժի հավասարման արդյունք նրա մոտ այդ տարիներին դեռևս մշակված չէին:

Հետագայում Հուկի և Նյուտոնի միջև նամակագրությունը խզվում է: Հուկը վերադառնում է հակադարձ քառակուսու նվազման օրենքով ուժի ազդեցությամբ մոլորակի հետագիծ կառուցելու փորձերին: Սակայն այդ փորձերը այդպես էլ ապարդյուն դուրս եկան: Միևնույն ժամանակ Նյուտոնը վերադառնում է մոլորակների շարժման ուսումնասիրմանը և լուծում այդ խնդիրը:

 

Դեղագործ աշուն. Ալոե վերա

Բնության մեջ գոյություն ունի ալոենի ավելի քան 300 տեսակներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի այս կամ այն բուժիչ հատկությունը: Ալոենի հյութը իր մեջ պարունակում է վիտամին C: Ալոեն հրաշք դեղամիջոց է  կամ այսպես ասած հակածերացուցիչ: Անհրաժեշտ է միայն ալոեի հյութը քսել մարմնին այնուհետև լվանալ և ձեր մաշկը 20 տարով կերիտասարդանա: Այն նաև նվազեցնում է կնճիռները, բուժում է պզուկներն, օգնում է խոցերի դեպքում, բուժում է վերքերը, թեթևացնում է արևայրուքը, վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը, խոնավեցնում է մաշկը, նվազեցնում է մոծակի խայթոցի քորը և անցկացնում է քերծվածքները։ Ալոենին եգիպտացիները համարում են «անմահության բույս»:

This slideshow requires JavaScript.

Հայոց լեզու, գրականություն: 19. 09. 2019թ.

Կատարված առաջադրանքի ստուգում։

Գոյական

110.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք — բարդ

գոյություն — պարզ ածանցավոր

Գետին — պարզ

ողբերգություն — բարդ ածանցավոր

գազան — պարզ ածանցավոր

նախաճաշ — բարդ ածանցավոր

ցնցում — պարզ

արտասահման — բարդ

Ճամփա — բարդ

ուժ — պարզ

Զոհ — պարզ

Լավ — պարզ

նավահանգիստ — բարդ

նավակ — պարզ

հայրենիք — պարզ ածանցավոր

վերադարձ — բարդ

մայրաքաղաք — բարդ

օտարամոլություն — բարդ ածանցավոր

Շարունակել կարդալ “Հայոց լեզու, գրականություն: 19. 09. 2019թ.”

Արտազատական և խառը գեղձեր

Գոյությունն ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին: Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։ Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։

Դասի հղումը՝ Արտազատական և խառը գեղձեր

Հայոց լեզու, գրականություն: 18. 09. 2019թ.

Ստուգել լրացուցիչ կրթության առաջադրանքները:

101.Կետերը փոխարինի՛ր տրված բառերովՓորձի՛ր բացատրելթե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:

Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:

Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ տանտերը խուսափում էր:

102.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Ես իմ հորով հպարտանում եմ:

Բոլորով կգնանք ծաղիկներ հավաքելու: 

Ոչ մեկ տնային առաջադրանքները չի արել

Ես հասա տատիկիս տուն: 

Ես տխուր հեռացա այնտեղից: 

103.Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրաթե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:

Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:

Գոյական

Ածական

Թվական

Կապ

Դերանուն

104.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:

Բ խմբի բառերը չեն կարող գործածվել ոժանդակ բառերի հետ, իսկ Ա խմբի բառերը կարող են: 

105.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի:Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:

Ա. Առարկա ցույց տվող բառեր: գոյականներ են
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածականներ են
Գ. Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր:են Բայ
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Կապեր են
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր: Վերաբերական են

106.Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասիիմաստով են գործածվել:

Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց:
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
Ամեն ինչ շատ լավ  ավարտվեց:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:

Բոլոր ածականները գործածվում են գոյականների տեսքով: 

107.Փորձի՛ր պարզելթե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

Արագ վազքից շնչասպառ էր լինում: Ածական
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: Ածական
Դեմառդեմ  հանդիպումը շփոթեցրեց նրան: Ածական
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: Ածական
Պահակի շարունակ  փոփոխությունը կասկածելի է թվում: Գոյական, գոյական, ածական

108.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապորտե՞ղ`որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից  հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

109.Պարզի՛րթե մեկ և մի բառերը որ դեպքում են գործածվել որպես թվականորտե՛ղ որպես անորոշ  դերանուն:

Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: Թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: Թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: Թվական
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: Թվական
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: Դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: Թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: Դերանուն

Հայերենում տասը  խոսքի մաս կաև բոլոր բառերըտեղավորվում են դրանց մեջԿան բառերորոնք կարող ենպատկանել տարբեր խոսքի մասերի:
Մի խոսքի մասի պատկանող բառը կարող  է գործածվել այլխոսքի մասի իմաստով (օրինակկապույտը սիրելկապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպեսգոյականգոյականաբար):

Կետադրել հատվածը.

վաղուց՝ շատ  վաղուց, Մինասի  ու  Թևոսի  այգիները  գտնվում  էին  իրար  կողքի: Իրենք  իսկապես  այգիներ  չէին, այլ  փոքրիկ  պարտեզներ՝ ծուռումուռ, պտղատու  և  անպտուղ  ծառերով, որոնք  իրենց  անկարգ  շարքերով  հիշեցնում  էին  իրար  խառնված  զորք: Երևում  էր, որ  տերերն  այնքան  էլ  հոգածություն  չունեն նրանց  վրա: Ծառերից  շատերն  արմատից  ու  բներից  շվակալել  էին  ու  փրչոտել, ինչպես  սանր  ու  մկրատի  երես  չտեսած: Որբի  գլուխ շատ  տեղ  ծեր  խլխլոտած  ծառերի  կողքին, անձնապաստանի  պես  իրենց  գլուխն  էին  բարձրացրել  ջահել  ծառեր, որ  կարծես  ծերերին  արհամարհելով  աշխատում  էին տեղ  անել  իրենց  և  երկինք  պարզել  դալար աճող  կատարները: Տեղ-տեղ  էլ  վայրի  պատատուկը  օձի  նման  այս  կամ  այն  ծառին  փաթաթված  ճգնում  էր  սարդի  պես  իր  շոշափուկներրը մեկնել  դեպի  հարևան  ծառը: Թեև  այսպես  անխնամ  էին  փոքրիկ  պարտեզները, բայց  արժեր  գարնանը  նայել  նրանց, երբ  կեռասենիներն  ու  խնձորենիները  փթթում  էին  ծաղիկներով  և  կանաչը  թավիշի  նման  փայլում  էր  նրանց  տակ: Իսկ  մեղուներն  անվերջ  աղմկում  էին  նրանց  ծաղկեբաժակների  մեջ: մի  կատարյալ  հարսանիք  էր  լինում  այդ  փոքրիկ  պարտեզներում: Ծառերը  նմանում  էին  պճնած  նորահարսերի, իսկ  մեղուների  անլռելի երգը  հիշեցնում  էր  հարսանեկան  հանդիսավոր  նվագածություն  և  այդ  ժամանակ,  իսկապես,  արժեր  նայել  նրանց : Ինչպես  պարտեզները  այնպես  էլ  տները  հարևանների  գտնվում  էին  իրար  կողքի: Հենց  նույն  պարտեզների  ծայրում  և  այնքան  մոտ  էին  իրար, որ  երբ  մեկի  ներսը  խոսվում  էր, լսվում  էր  մյուսի  բակում, որովհետև  թե  պարտեզները՝  և  թե  տների  բակն  իրարից  բաժանողը  մի  հասարակ  ցանկապատ  էր  փշոտ  թփերից  ու  մացառներից  շինված: Մի  հի՜ն  ցանկապատ, օ  այդ  ցանկապատը  որքան  վեճ, կռիվ  ու  գանգատ  էր  տեսել  դա, քանի  դատավոր, հաշտարար  ու  միջնորդ  էր  եկել  դրա  մոտ: Ցանկապատի  այդ  վեճը պետք  է  ասած  հին  էր:

 Լրացուցիչ կրթություն

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Տոն, որ միշտ ինձ հետ է
Երջանկությունն իմ պատկերացմամբ
Սիրում եմ, երբ…
Իրական կրթությունն իմ պատկերացմամբ

Սիրում եմ, երբ լինում եմ ընկերուհիներիս հետ: Ես նրանց շատ եմ սիրում: Ունեմ շատ ընկերուհիներ, որոնց չեմ  կարող թվարկել: Բայց իմ ամենամտերիմ ընկերուհիները մի քանիսն են: Նրանք են՝ Ասյան, Սաթինեն, Մարիաննան և Լիլիթը: Ես նրանց դեռ շատ վաղուց եմ ճանաչում: Իմ ընկերուհիների հետ շատ լավ օրեր եմ անցկացրել: Օրվա մեծ մասս ես նրանց հետ եմ անցկացնում: Այդ ընթացքում նույնիսկ չեմ հասցնում կարոտել նրանց: Ես նրանց շատ եմ վստահում: Առանց իմ ընկերուհիների ես շատ տխուր կլինեմ: Այդպիսի դեպք ինձ հետ պատահել է: Իմ բոլոր ընկերուհիները գնացել էին ճամփորդության, իսկ ես դասարանում  դաս էի անում: Ես շատ տխուր էի, որ նրանց հետ չեմ: Իսկ որ ճիշտն ասեմ, մի քիչ էլ տարօրինակ էր, որ ես իմ ընկերուհիների հետ չեմ: Ես հասկացա, որ առանց իրենց իմ օրը շատ տխուր, ձանձրալի, անհետաքրքիր և դատարկ է անցնում: Մենք միասին ենք անում մեր դասերը: Նույնիսկ չեմ կարող բառերով ասփլ, թե ինչ շատ եմ սիրում նրանց: 

Սեպտեմբերի 16-22, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Դասարանական

Համաշխարհային պատմություն- Նոր դարեր

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը:

Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը:

Հասարակական -քաղաքական գործընթացները:

Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը:

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 16-22, առաջադրանք 8-րդ դասարան”