Ամառային ճամբար 2018 “ՕՐ ԱՌԱՋԻՆ”

Այսօր ամառային ճամբարի առաջին օրն է: Առավոտյան ընդհանուր պարապմունքը դրսում արեցինք: Ընդհանուր պարապունքից հետո գնացինք երգի: Ես տանից մի խաղ էի բերել: Երգի 20 րոպեն իմ խաղը խաղացինք:

Խաղի կանոններն էին՝ Թղթի վրա բան է գրված: Պետք է փորձես բացատրել հակառակորդիդ: Եթե հակառակորդը գուշակեց այդ բառը, ապա նրան տալիս ենք 1 միավոր:

Երբ երգը վերջացավ, մենք մի փոքր դասարանում հանգստացանք: Հանգստանալուց հետո ընկեր Սեդայի հետ գնացինք բակ: Ընկեր Սեդան մեզ հարցեր էր տալիս, իսկ մենք քննարկում էինք և պատասխանում: Հետո գետնից բարձր խաղացինք:

Երբ գնացինք դասարան, մի փոքր հանգստացանք և գնացին ֆիզկուլտուրայի: Ֆիզկուլտուրան երբ վերջացրեցինք, գնացինք դասարան: Նորից հանգստացանք:

Ընկեր Սեդան մեզ պատմեց մի գրքի մասին: Այդ գիրքը ուրբաթագիրքն էր: Գրքի մասին կարդալուց հետո, ընկեր Սեդան ասաց, որ ուրբաթ օրը գնալու ենք ուրբաթագիրքը տեսնելու:

Ընկեր Սեդան մեզ հարցեր թելադրեց գրքերի մասին: Մենք մինչև հինգշաբթի պետք է այդ հարցերը տանք մեր տան անդամներին կամ ընկերներներին: Ես հարցազրույց եմ անցկացնելու իմ մայրիկից, քանի որ մեր տան ամենալավ ռուսախոսը նա է:

Հետո մենք երկար ընդմիջումն արեցինք: Ընդմիջումից հետո ընկեր Սեդայի հետ մեր օրվա պատումները գրեցինք:

Իսկ վերջում Լիլիթի և Ասյայի հետ հարցազրույց անցկացրեցինք 6-րդ դասարանդի աղջիկներից ամառային ճամբարի մասին: 

Տեսանյութի հղումը՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն