Ամազոնյան արկած

1527001995193783354220Մայրենիի ժամին այս գիրք կարդացի: Ինձ շատ դուր եկավ այս գիրքը: Ես այն վերցրել եմ մեր գրադարանից: Կարդալուց հետո շատ բան սովորեցի:

Օրինակ՝ Ամազոն գետը 5,5 միլիոն քառակուսի կիլոմետր է:

Նաև իմացա, որ կենդանի օրգանիզմները խմբավորվում են հինգ թագավորություններում՝ կենդանիներ, սնկեր, նախակենդանիներ, բակտերիաներ և բույսեր:

Իսկ դուք գիտեի՞ք, որ տարվա ընթացքում շուրջ 250 օր է անձրև տեղում արևադարձային անտառում:

Մաթեմատիկա 22.05.18 տնային առաջադրանք նախագիծ 7, դաս 12

5) Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25

1000 : 25 = 40

բ) 169 ։ 1,3

169 : 13 = 13

գ) 7920 ։ 3,6

7920 : 36 = 220

դ) 1295 ։ 0,37

1295 : 37 = 35

ե) 276 ։ 2,3

276 : 23 = 12

զ) 10572 ։ 8,81

10572 : 881 = 12

է) 888 : 0,37

888 : 37 = 24

ը) 302 : 0,2

302 : 2 = 151

թ) 4451 : 44,51

4451 : 4451 = 1

 

6) Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 1234 ։ 26 > 12,34 ։ 26 , գ) 0,1901 ։ 2 < 1901 ։ 2 ,
բ) 741 ։ 9,4 < 74,1 ։ 9,4 , դ) 7,26 ։ 5,17 > 7260 ։ 5,17 ։

 

Մայրենի դասարանում 22.05.18

 

Թագավորի ծառան և Սոկրատը

  1. Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

Առակի գաղափարն այն էր, որ ավելի լավ է աղքատ լինես և ազատ, քան ծառայես ինչ-որ մեկին: 

Չարն ու բարին

2.  Վաղուց, շատ վաղուց ծերունին իր թոռնիկի առջև բացեց  կյանքի ճշմարտությունը:
— Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է մղվում, որը նման է գայլերի կռվին: Մի գայլը մարմնավորում է չարությունը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն: Մյուս գայլը՝ բարին՝ համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն:

Թոռնիկը, մինչև հոգու խորքը հուզված ծերունու բառերից, մտածեց, ապա հարցրեց.

— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտաց և պատասխանեց.

— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Մարդը կարող է լինել լավը կամ վատը: Որ ճանապարհը ընտրի այդ ուղով էլ կգնա: 

Ուսուցիչն ու աշակերտները

3.Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին.

— Ինչո՞ւ է կոտրվում պատուհանի ապակին, երբ նրա վրա քար են նետում:
— Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին աշակերտը:
— Որովհետև ապակին փխրուն է,- պատասխանեց երկրորդը:
— Որովհետև ձեռքը, որը նետում է քարը, ուժեղ է, իսկ հարվածը՝ դիպուկ,- պատասխանեց երրորդը:
— Ձեզնից ոչ ոք չտվեց հստակ պատասխան,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր:
Սովորեք ապրել բաց սրտով, և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով:

Եթե դու բարի լինես, քեզ ոչ-ոք չի կարող փոխել և ոչ-մի վատություն քեզ վնաս չի տա: