Մայրենի տնային առաջադրանք 07.05.18

Շարադրություն

Երբ ընկերներս ինձ հետ են…

Երբ ընկերներս ինձ հետ են ես ինձ ավելի ազատ, անկաշկանդ և ապահով եմ զգում: Նրանց հետ խաղում եմ, կատակում եմ: Ես ունեմ շատ ընկերներ: Ամենամտերիմ ընկերներս են՝ Ասյան, Միլենան, Սաթինեն և Լիլիթը: Իմ օրվա կեսը անցկացնում են նրանց հետ: Նրանց հետ 6 տարի է ինչ ընկերություն եմ անում: Իմ ընկերները շատ բարի ու ազնիվ են: Նրանց հետ իմ օրը շատ վառ է անցնում: Մենք շատ ենք սիրում իրար հետ զրուցել և քննարկել տարբեր թեմաներ: Մենք միասնական և ուժեղ ենք, երբ միասին ենք: Ես շատ եմ սիրում իմ ընկերներին, և համոզված եմ, որ նրանք էլ ինձ են շատ սիրում:

Հանրոգուտ աշխատանք

Անցած շաբաթ 6.1 դասարանը և մենք այսօր ջերմոց բուծարանի ծաղիկները ջրեցինք: Ծաղիկներից մի քանիսը տեղափոխեցինք դպրոցի գլխավոր մուտքի մոտ: 6.1 դասարանի սովորողները փաթաթվող և մագլցող բույսեր են տեղափոխել (իպոմեա, պասիֆլորա): Նրանք թելերով կապել են, որպեսզի բույսերը բարձրանան վերև: Իսկ մենք տեղափոխեցինք քլորոֆիտումներ և թափվող բույսեր:

Մենք կանաչապատեցինք մեր դպրոցի գլխավոր մուտքը: 

20180505_10555220180507_115624

Մայիսի 7 դասարանում

1) Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց, թե որտեղ եմ պահել մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց, որ երգի իր համար: Նա շատ լավ է երգում:

3. Արջն աղվեսին ասում էր, որ ինքը աշխարհի ամենասիրուն աղվեսն է: 

4. Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց, որ ինքը շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի ու կենդանիների հետ:

5. Տղան ասաց, որ չգիտի, նրանք քանի լեզու գիտեն, բայց հայերենը շատ լավ հասկանում:

2) . Ինքդ գրի’ր ուրիշի ուղղակի խոսքով 5 նախադասություն և դրանք դարձրու անուղղակի:

Ուղղակի

Միլենան ասաց.

-Այսօր Ասյայի ծնունդն է:

Անուղղակի

Միլենան ասաց, որ այսօր Ասյայի ծնունդն է:

Ուղղակի

Լիլիթն ասաց.

-Ես շատ եմ ուզում ապրել Ամերիկայում:

Անուղղակի

Լիլիթն ասաց, որ ինքը շատ է ուզում ապրել Ամերիկայում:

Ուղղակի

Ուսուցիչն ասաց.

-Երեխանե՜ր, դասը սկսվել է:

Անուղղակի

Ուսուցիչն ասաց երեխաներին, որ դասը սկսվել է:

Ուղղակի

Սաթինեն ասաց.

-Ես շատ եմ սիրում հայկական ուտեստներ:

Անուղղակի

Սաթինեն ասաց, որ ինքը շատ է սիրում հայկական ուտեստներ:

Ուղղակի

Մարիաննան ասաց.

-Իմ մազերը շականակագույն են:

Անուղղակի

Մարիաննան ասաց, որ իր մազերը շականակագույն են:

3) Փոխադրել հատվածը.

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն անցավ էտելու, տատրակի ձայնը լսվում է մեր երկրում: Թզենին բողբոջներ տվեց, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Արի իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, դու նույն պես արի: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի արա քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է և տեսքը քո՝ գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

 

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը