Գաղտնի բանաձև

15274247385181564423263

Այս գիրքը կարդալով հասկացա, որ կատարում եմ բնագիտական որոնումներ: Ես այն վերցրել եմ մեր դպրոցի գրադարանից: Մայրենիի ժամին կիսատ կարդացի, իսկ տունը արդեն ավարտեցի: Այս գրքի մեջ Տատիկի կոնֆետի գործարանը վտանգի մեջ է: Գրքում այսպես է գրված.

Սարսափելի բան է կատարվել: Գողերը ներխուժել են Տատիկի կոնֆետի գործարանը: Նրանք ահավոր խառնաշփոթ են ստեղծել և գողացել Խրթխրթան կոնֆետի գաղտնի բանաձևը: Դու վազում ես դեպի գործարան: Պատուհաններին լույս չկա, իսկ մեքենաները կանգնած են: Տատիկին անհրաժեշտ է քո օգնությունը գործարանը նորից աշխատացնելու, գողերին բռնելու և հատուկ բաղադրատոմսը վերականգնելու համար:

Այս գիրքը կարդալուց հետո շատ բան իմացա:

Օրինակ՝ 1. Հիմքերը թթուների հակառակ նյութերն են: 

 2.  Աղը լուծույթից առանձնացնելու համար պետք է եռացնել: Եռացնելուց հետո կտեսնենք, որ ամբողջ աղը տակն է հավաքվել: 

   3. Ջրի շարժումը Երկրի շուրջը կոչվում է ջրի շրջապտույտ: 

Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը: