Փետրվարի 6 դասարանում

1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երաշտ — չորային և շոգ եղանակ

Տարափ — հորդ անձրև

Առափնյա — առավոտ
2. Ո՞րն է հեղինակի ասելիքը: Հիմնավորիր:

3. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմիր ստեղծագործությունը:

Մի գետակ կար: Նա կարծում էր, թե նա ամենա-ամենան է: Նա շատ երիտասարդ էր, և եթե ուզեր, նա անպայման կդառնար ամենա-ամենան: Նրա առջև գեղեցիկ անտառներ, դաշտեր և գյուղեր կային: Նա ուզում էր հասնել կապույտ ծով, բայց նա մտածում էր, որ նա ամենաանսովորն էր: Երբ թեքվեց Մեծ գետը, խառնվեց խառնվեց նրան և թափվեց կապույտ ծով: Երբ թափվեց ծով, նա տեսավ, որ նրա նման շատ անսովորներ կան, թաքնված ծովի մեջ:

Սովորականն անսովոր է: Լ. Ենգիբարյան

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜-ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։
Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր պաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը, և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև-պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Թողնել մեկնաբանություն