Տորֆի մասին

Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված Տորֆեր։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տրրֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

1

Սա իմ առաջին կատարած տնային առաջադրանքն է միջին դպրոցում:

2

Սա սովորողի 1- ին շրջանի անհատական ուսպլանն է: 

3

Սա իմ հորինած շարադրությունն է << Եթե ես տղա լինեի >> վերնագրով: 

4

Սա շարադրություն է << Սիրելի, հարազատ մարդ >> վերնագրով, դա նույպես ես եմ հորինել: 

5

Սա գորտի մասին շատ հետաքրքիր պատմություն է, որը մենք կարդացել ենք դասարանում: 

6

Սա իմ տնային առաջադրանքն է, որը նաև նախագիծ է: Էստեղ թարկմանել եմ ռուսերենից հայերեն: 

7

Սա շարադրություն է, որտեղ ես պատմում եմ իմ մասին: 

8

Սա ես եմ ռուսերենից հայերեն թարկմանել մայրիկիս օգնությամբ: 

9

Սա իմ ընտրած բանաստեղծությունն է, որը ես անգիր եմ սովորել: 

10

Սա իմ տնային առաջադրանքն է << իմ ամենավառ երազը >>վերնագրով: 

11

Սա պատմվածք է մի տղայի մասին, որը շատ էր ուզում հեծանից ունենալ: 

Հեծանիվը

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Իմ ամենավառ երազը

Մի փոքրիկ ուշ գիշերին Եգիպտոսի մասին հաղորդում էր դիտում: Երբ նրա քունը տարավ գնաց որ քնի: Նա մի երազ տեսավ, որ իբրև թե իր մայրիկի և հայրիկի հետ գնացել է Եգիպտոս: Այնտեղ հանկարծակի նա տեսավ եգիպտական բուրգերը:
-Տեսեք մայրիկ, հայրիկ սա եգիպտական բուրգն է: Մայրիկ այն անպայման նկարիր:
Եվ երբ տղան արթնանում է տեսնում է որ արդեն տանն է և ինքն իրեն մտածում է:
-Ես ինչ շուտ Եգիպտոսից վերադառձանք Հայաստան:
Մեկ էլ տղան տեսնում է որ իր տատիկն ու պապիկը հյուր են եկել:
-Բարև տատիկ: Բարև պապիկ:
-Ինչպես ես թոռնիկս:
-Շատ լավ, իսկ դուք գիտեք, որ մենք երեկ գնացել էինք Եգիպտոս:
Տատիկն ու պապիկը շատ զարմացան:
-Մայրիկ, որ խնդրեմ երեկվա ֆոտոները ցույց կտաս տատիկին ու պապիկին:
-Տղաս մենք երեկ ոչ մի տեղ էլ չենք գնացել, դու երազ ես տեսել:
Փոքրիկը իհարկե շատ տխրեց, որովհետև նա շատ էր ուզում իր ընկերներին պատմել, որ Եգիպտոսում է եղել: Եվ տեսնելով, որ երեխան տխուր է հայրիկն ասաց:
-Ոչինչ փոքրիկս մի տխրիր մենք վաղը անպայման կգնանք Եգիպտոս և դու կտեսնես, թե ինչ հետաքրքիր կանցնի մեր օրը:
-Իսկապես հայրիկ:
-Այո իհարկե:
Երեխան շատ ուրախացավ, որ կգնա Եգիպտոս և շնորհակալություն հայտնեց մայրիկին ու հայրիկին, որպեսզի չթողեցին, որ նա տխրի:

Երկու ուրվական

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Թարկմանություն ռուսերենից

Մի անգամ, ուժեղ ալիքը իր հետ ափ դուրս բերեց մեծ քանակությամբ ծովաստղեր: Երբ դադարեց ալիքի հոսքը, այդ փոքրիկ ծովաստղերը մնացին ափին և սկսեցին չորանալ արևի ճառագայթների տակ: Տղան, որը զբոսնում էր ափին, սկսեց աստղերը նետել ծովը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքի ուղին:
Նրան մոտեցավ մի տղամարդ և հարցրեց.
-Ինչ ես անում, չէ որ դու չես կարող փրկել նրանց բոլորին, քո արարքը ոչինչ չի փոխի:
-Իհարկե ես չեմ կարող փրկել նրանց բոլորին, բայց…
Տղան վերցրեց հաջորդ ծովաստղը, երկար նայեց նրան, շատ մտածեց և հերթական ծովաստղը գցելով ջուրը ասաց.
-Բայց իմ այս փոքրիկ արարքը կփոխի շատ բան, հենց այս ծովաստղի կյանքի համար:

Առակը պատմում էր այն մասին, որ ավելի լավ է փրկել մի քանիսին, քան ոչմեկին:

Իմ մասին

Ես Մանուկյան Կարինան եմ: Սովորում եմ միջին դպրոցում: Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, հեռուստացույց դիտել, երգել և նկարել: Իմ ընտանիքի անդամներն են ՝ հայրիկս, մայրիկս և եղբայրս: Դասերից սիրում եմ մաթեմատիկան, մայրենին, ֆրանսերենը և ռուսերենը:

Գորտի մասին պատմություն

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Սիրելի, հարազատ մարդ

Իմ սիրելի և հարազատ մարդը դա իմ մայրն է: Նա շատ բարի, խելացի, հոգատար և աշխատասեր է: Աշխատում է Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, որպես երկարացված օրվա դասավանդող, Նաև իմ փոքր եղբոր, ուսուցչուհին: Շատ կուզեի լինել մայրիկիս փոխարեն, ես չեմ ուզում փոքր լինել:

Եթե ես տղա լինեի

Եթե ես տղա լինեի կհագնեի իմ եղբոր շորերը: Կունենայի եղբորս կամ հայրիկիս կոշիկներից, մազերից, շապիկներից և այլն: Այդ ժամանակ ես կլինեի շատ քաջ: Կոգնեի հայրիկիս, որպեսզի նա կառույցի մեր նոր տունը, կգնայի հայրիկի հետ աշխատանքի, բայց չէի օգնի մայրիկիս տան հարցերով: Ես չեմ ուզում լինել տղա, ինձ թվում է երբ աղջիկ լինեմ ավելի լավ կլինի: