Տնային առաջադրանք 21.09.2017

Ինչպես փոխվել

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.

— Ին՞չպես  փոխվեմ:

— Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես:

— Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել,- հուսահատվեց երիտասարդը:

— Կարելի է. հասկանալով և ընդունելով քո այդպիսին լինելու իրողությունը:

— Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:

— Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Այն, ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:

Նյութի ռուսերեն տարբերակը