I. Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ պատճառաբանիր:
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
2. Լրացրու միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին է, որոնք…
3. Վերնագրի՛ր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Վախկոտ որսորդը
Ես ընտրեցի այդ վերնագիրը, որովհետև առակի որսորդը շատ վախկոտ էր:
Լրացուցիչ կրթություն
1. «Իմ օրագիրը»: Պատմի՛ր օրվադ մասին այնպես, որ այն լինի.
- հետաքրքիր
- պարունակի մանրամասնություններ
- պատկերավոր
- ներկայացնի զգացողություններ
- արտահայտի վերաբերմունք օրվա երևույթների վերաբերյալ:
Այսօր իմ վեցերորրդ սեպտեմբերի մեկն էր: Ես տեղափոխվեցի միջին դպրոց և դարձա 6.3 դասարանի սովորող: Շատ լավ անցավ իմ օրը: Նաև ունեցա նոր ուսուցիչներ: Իմ նոր ուսուցիչերն էին՝ ընկեր Մենուան, տիկին Մարետը, ընկեր Գոհարը, ընկեր Հասմիկը, պարոն Տիգրանյանը և այլն: Անցա նոր առարկա՝ պատմություն, որի ուսուցիչն էր պարոն Տիգրանյանը: