Տնային առաջադրանք Առյուծն ու նապաստակը

I. Առյուծն ու նապաստակը

imagesԱռյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ պատճառաբանիր:

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

2. Լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, որոնք…

3.  Վերնագրի՛ր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Վախկոտ որսորդը

Ես ընտրեցի այդ վերնագիրը, որովհետև առակի որսորդը շատ վախկոտ էր:

Լրացուցիչ կրթություն

1. «Իմ օրագիրը»: Պատմի՛ր օրվադ մասին այնպես, որ այն լինի.

  • հետաքրքիր
  • պարունակի մանրամասնություններ
  • պատկերավոր
  • ներկայացնի զգացողություններ
  • արտահայտի վերաբերմունք օրվա երևույթների վերաբերյալ:

Այսօր իմ վեցերորրդ սեպտեմբերի մեկն էր: Ես տեղափոխվեցի միջին դպրոց և դարձա 6.3 դասարանի սովորող: Շատ լավ անցավ իմ օրը: Նաև ունեցա նոր ուսուցիչներ: Իմ նոր ուսուցիչերն էին՝ ընկեր Մենուան, տիկին Մարետը, ընկեր Գոհարը, ընկեր Հասմիկը, պարոն Տիգրանյանը և այլն: Անցա նոր առարկա՝ պատմություն, որի ուսուցիչն էր պարոն Տիգրանյանը:

Թողնել մեկնաբանություն