Նապաստակը և կրիան

A Hare was making fun of the Tortoise one day for being so slow.

Մի օր նապաստակ սկսեց ծաղրել կրիային այդքան դանդաղ լինելու համար:

“Do you ever get anywhere?” he asked with a mocking laugh.

-Դու երբևէ որևէ տեղ հասնե՞լ ես, — հարցրեց նա ծաղրելով և ծիծաղելով։

“Yes,” replied the Tortoise, “and I get there sooner than you think. I’ll run you a race and prove it.”

-Այո՛, — պատասխանեց կրիան, — ես այնտեղ էլ ավելի շուտ եմ հասնում, քան կարծում ես, նույնիսկ քեզ հետ մրցավազք կանցկացնեմ ու կապացուցեմ դա:

The Hare was much amused at the idea of running a race with the Tortoise, but for the fun of the thing he agreed. So the Fox, who had consented to act as judge, marked the distance and started the runners off.

Նապաստակը սկսեց ծիծաղել կրիայի՝ մրցավազքի մարտահրավերի գաղափարից, բայց ուղղակի հաճույքի համար համաձայնվեց: Այսպիսով՝ աղվեսը, ով համաձայնվել էր հանդես գալ որպես դատավոր, նկատեց տարածությունը և դուրս մղեց վազողներին:

The Hare was soon far out of sight, and to make the Tortoise feel very deeply how ridiculous it was for him to try a race with a Hare, he lay down beside the course to take a nap until the Tortoise should catch up.

Կարճ ժամանակ անց նապաստակն արդեն հեռացել էր տեսադաշտից, և որպեսզի կրիան խորապես զգա, թե որքան ծիծաղելի էր նապաստակի համար իր հետ մրցավազքում լինելը, նա պառկեց դաշտի կողքին՝ քնելու, մինչև կրիան հասնի իրեն։

The Tortoise meanwhile kept going slowly but steadily, and, after a time, passed the place where the Hare was sleeping. But the Hare slept on very peacefully; and when at last he did wake up, the Tortoise was near the goal. The Hare now ran his swiftest, but he could not overtake the Tortoise in time.

Այդ ընթացքում դանդաղ, բայց հաստատուն կերպով կրիան շարունակում էր առաջ գնալ և որոշ ժամանակ անց նա անցավ նաև այն վայրով, որտեղ քնած էր իր մրցակիցը։ Իսկ նապաստակը շատ հանգիստ քնել էր։ Եվ երբ նա վերջապես արթնացավ, կրիան արդեն շատ մոտ էր դարպասին։ Նապաստակը փորձեց վազել հնարավորինս արագ, բայց այդպես էլ չկարողացավ ժամանակին առաջ անցնել կրիայից։

Իմ անունը։ Ռիչարդ Բրոթիգան

1․ Կարդա՛ ստեղծագործությունը և շարունակի՛ր՝ հարազատ մնալով ոճին։

Գուցե կա մի դեպք, որ ամեն անգամ քո հարազատների, մտերիմների հետ հիշելիս ժպտում կամ ծիծաղում ես։ Դա իմ անունն է։

Կամ գուցե կա մի օր, որ միշտ կհիշվի, երբ ամեն անգամ այցելես այդ վայրը։ Դա իմ անունն է։

Գուցե միշտ երազում ես լինել հանգստության գրկում՝ ապրելով հենց ծովի կողքին, քանի որ հանգստության քո չափանիշը արևածագն ու մայրամուտն են։ Դա իմ անունն է։

2․ Հատվածներ, որոնք էլ ավելի հարազատ էին ինձ․

Հավանաբար անձրևում էր շատ ուժեղ։

Կամ ինչ-որ մեկն ուզեց, որ մի բան անես։ Դու արեցիր։ Հետո նրանք ասացին, որ այն, ինչ արեցիր, սխալ էր.
-Կներես սխալի համար։

Գուցե կար մի խաղ, որ դու խաղում էիր մանկությանդ տարիներին. կամ մի բան, որ մտքիդ եկավ, երբ ծեր էիր ու նստած էիր պատուհանի մոտ՝ աթոռին։

Կամ դու զբոսնում էիր ինչ-որ տեղ։ Շուրջբոլորդ ծաղիկներ էին։

Գուցե դու պառկած էիր անկողնում, համարյա պատրաստ քնի և քթիդ տակ ծիծաղեցիր ինչ-որ կատակի վրա․ լավ ձև է օրն ավարտելու համար։