Հայոց լեզու | 07.11.2023

4․ 3

25․ 3

Կետադրիր հատվածը։

Այդ վայրկյաններին նրա աչքերը ցոլցլում էին, քամին մեղմորեն ծածանում էր թավշյա մազերը՝ ուրցի ծաղիկներով զարդարուն, փռփռացնում դարձածալքերով շորը՝ ընդգծելով վտիտ մարմինը։ Մարանը՝ ուրցի բույրով այդ աղջիկը, սլացիկ հասակով մեկ կանգնում էր և անէացած նայում լուրթ երկնքին։ Ներամփոփ, հազիվ նկատելի նյարդային շարժումով, նա անընդհատ հյուսում-քանդում էր ծամերը։

194․ 4

Կետադրեք հատվածը։

Վագրը հանդարտ հեռացավ դեպի շամբուտը, նրա հետևից՝ հլու-հնազանդ կորյունը։ Բաբեն ապշած հիացքով նայում էր հեռացող գազանին՝ գեղեցիկ, փայլուն մորթով, խոհուն աչքերով։ Վագրը՝ այդ իմաստուն կենդանին, գիրթ կանգ առավ և ադամորդու իմաստուն հանդիսավորությամբ հետ դարձրեց գլուխը։

Ենթարկեք նախադասությունը բառակազմական, շարահյուսական, ձևաբանական վերլուծության։

Երբ արդեն մութի հետ ամենօրյա պայքարում լույսը վաղուց հաստատել էր իր իրավունքը, Մեսրոպի մեքենան մոտեցավ ռուս խաղաղապահների անցակետին:

բառակազմական վերլուծություն

երբ — պարզ բառ

արդեն — պարզ բառ

մութ — արմատ, պարզ բառ

հետ — պարզ բառ

ամենօրյա — ամեն+օր+յա, արմատ+արմատ+ածանց, բարդ ածանցավոր բառ

պայքար — արմատ, պարզ բառ

լույս — արմատ, պարզ բառ

վաղուց — վաղ+ուց, արմատ+ածանց, պարզ ածանցավոր բառ

հաստատել — պարզ բառ

իրավունք — իրավ+ունք, արմատ+ածանց, պարզ ածանցավոր բառ

Մեսրոպ — պարզ բառ

մեքենա — պարզ բառ

մոտենալ — պարզ բառ

ռուս — պարզ բառ

խաղաղապահ — խաղաղ+ա+պահ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

անցակետ — անց+ա+կետ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

Շարահյուսական վերլուծություն

Երբ — ժամանակի պարագա

արդեն — ժամանակի պարագա

մութի — հատկացուցիչ

ամենօրյա — ձևի պարագա

պայքարում — տեղի պարագա

լույսը — ենթակա

վաղուց — ժամանակի պարագա

հաստատել էր — ստորոգյալ

իրավունքը — ուղիղ խնդիր

Մեսրոպի — հատկացուցիչ

մեքենան — ենթակա

մոտեցավ — ստորոգյալ

ռուս — որոշիչ

խաղաղապահների — հատկացուցիչ

անցակետին — հանգման անուղղակի խնդիր

Ձևաբանական վերլուծություն

Երբ — հարաբերական ածական

արդեն — ժամանակի մակբայ

մութի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

հետ — հետադիր կապ

ամենօրյա — հարաբերական ածական

պայքարում — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

լույսը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

վաղուց — ժամանակի մակբայ

հաստատել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

իրավունքը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Մեսրոպի — գոյական, եզակի, անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

մեքենան — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

մոտեցավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

ռուս — գոյական, եզակի, անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

խաղաղապահների — գոյական, հոգնակի, անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

անցակետին — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում