19.11.2020 | Սեբաստացու օրեր

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

Թագավորի թռչունը և արքայի ձին

Հնդիկ թագավորը մի թռչուն ուներ, ով որպես ձու ածում էր մարգարիտ և թանկարժեք քարեր: Եվ հունաց արքան լսելով՝ այն ցանկացավ, և առաքեց իր դեսպանին և խնդրեց, իսկ նա տվեց: Սակայն նա էլ խնդրեց իր ձին, որն իր արագությամբ կանցնի ցանկացած թռչունի և ծանր էր նրանց համար, սակայն նրանք կատարեցին միմյանց խնդրանքը: Եվ գալով Հունաստան, թռչունը սկսեց իր նմանների պես ձու ածել: Իսկ ձին գալով հնդիկների մոտ սկսում է կաղել, ոչ թե արագ սլանում: Հնդիկ թագավորը ձիուն հետ վերադարձրեց՝ մեղադրելով հույներին, նրանք էլ նույնը արեցին՝ մեղադրելով թռչունին: Եվ նրանից յուրաքանչյուր էլ իր երկրում իրենց առաջվա պես էին:

Թողնել մեկնաբանություն