Փետրվարի 13 տնային

Իմ հորինած բանաստեղծությունը

ԸՆՏԱՆԻՔ

Եթե ունես ընտանիք,
Դու էլ ես շատ երջանիկ,
Մայրիկ, հայրիկ և տատիկ,
Պապիկ, եղբայր և քույրիկ:

Պապիկդ, հայրիկդ, եղբայրդ արի,
Մայրիկդ, տատիկդ, քույրիկդ բարի,
Նրանք սիրում են քեզ շատ,
Դու էլ նրանց ամպի չափ:

Կիրակնօրյա ընթերցանություն

Յարոսլավ Հաշեկ. «Օրինակ կյանքից»

― ԴԵ, չԷ, չԷ, ոչ մի դեպքում, իմ պատանի բարեկամ,― ասաց բանկիր Վիլյամսը՝ դիմելով երիտասարդ մարդուն, որ նստել էր նրա դիմաց՝ ոտքերը աթոռի թիկնակին դրած։ ― Երբեք, պարոն Չեյվին։ Ուշադիր լսեք ինձ և փորձեք որևէ բան սովորել։

Դուք խնդրում եք ինձ իմ դստեր՝ Լոթթայի ձեռքը։ Անկասկած, ցանկանում եք իմ փեսան դառնալ։ Մի րոպե առաջ իմ հարցին, թե փող ունեք, պատասխանեցիք, որ հարուստ չեք, և ձեր կարողությունը կազմում է ընդամենը երկու հարյուր դոլար։

Միստր Վիլյամսը ոտքերը դրեց իր առջևի աթոռին ու շարունակեց․

― Դուք պնդում եք, թե ես էլ եմ աղքատ եղել, թե ես էլ ինչ-որ ժամանակ երկուհարյուր դոլար չեմ ունեցել։ Չեմ ժխտում, բայց համարձակվում եմ ասել, որ ձեր տարիքում ես արդեն մի կլորիկ գումար ունեի։ Եվ դա շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն ձեզ, ուսերիս գլուխ կար։ Հըմ, դուք անհանգիստ ոստոտո՜ւմ եք տեղում։ Խորհուրդ կտայի՝ չտաքանալ․ մեր ծառան մի աժդահա նեգր է։ Լսեք ինձ և փորձեք ականջի օղ անել։

Տասնվեց տարեկան էի, երբ գնացի հորեղբորս մոտ՝ Նեբրասկա։ Օդի պես ինձ փող էր հարկավոր, և ես համոզեցի ազգականիս, որպեսզի նեգրին, որին այս կամ այն կերպ պիտի լինչահարեին, մահապատժի ենթարկեն իր հողամասում։

Սևամորթի հաշիվները փակեցին հորեղբորս հողամասում։ Սակայն բոլոր նրանք, որ ուզում էին ականատես դառնալ այդ բանին, պետք է մուտքի համար վճարեին, քանի որ մենք մահապատժի տեղն առել էինք ցանկապատի մեջ։ Փողը հավաքում էի ես, և, երբ նեգրին կապեցին, բարեհաջող ցանվեցի՝ գրպանելով ամբողջ գումարը։

Կախվածն ինձ երջանկություն բերեց։ Հողամաս գնեցի Հյուսիսում և լուրեր տարածեցի, թե փորելիս այնտեղ ոսկի եմ գտել։ Հետագայում հողամասը վաճառեցի մեծ օգուտով, իսկ փողը գցեցի բանկ։

Երևի կարիք չկա հիշելու, որ խաբվածներից մեկը հետո կրակել էր ինձ վրա, բայց գնդակը, որ ջախջախել էր աջ ձեռքիս դաստակը, ինձ բերեց համարյա երկու հարյուր հազար դոլար՝ որպես մարմնական վնասվածքի հատուցում։

Ապաքինվելուց հետո իմ ողջ խնայողություններով գնեցի հնդկացիներով բնակեցված տարածքում տաճարներ կառուցող բարեգործական ընկերության բաժնետոմսեր։ Մենք հարյուր դոլար արժեցող դիպլոմներ էինք բաժանում, բայց ոչ մի եկեղեցի չկառուցեցինք։ Շուտով ընկերությունը ստիպված էր իրեն սնանկացած հայտարարել։ Դա տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ հետո այն բանից, երբ ես արժեզրկված բաժնետոմսերը փոխանակել էի մորթեղենի մի խմբաքանակի հետ, որի գները շատ արագ բարձրանում էին։ Հիմնածս կաշվի գործարանն ինձ պատկառելի կարողություն բերեց։ Իսկ դա՝ շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ վաճառում էի առձեռն գումարով, իսկ գնում ապառիկով։

Ողջ կապիտալս գցելով կանադական բանկերը, ինձ անվճարունակ պարտատեր հայտարարեցի։ Զերբակալեցին, բայց հետաքննության ժամանակ այնպիսի օյիններ թափեցի, որ փորձագետներն ինձ հոգեկան հիվանդ ճանաչեցին։ Երդվյալ ատենակալներն ոչ միայն արդարացնող վիճռ կայացրին, այլև դատարանի դահլիճում իմ օգտին կազմակերպեցին հանգանակություն։ Հավաքված փողը լիովին բավական էր հասնելու Կանադա, ուր պահ էի տվել խնայողություններս։

Փախցրի բրունկլինաբնակ միլիոնատեր Համլետսի աղջկան ու տարա Սան-Ֆրանցիսկո։ Հայրիկը ստիպված էր համաձայնել մեր ամուսնությանը, քանի որ սպառնացել էի, թե աղջկան ազատ չեմ արձակի այնքան ժամանակ, մինչև որ թերթում տպագրել չգայի այս կարգի մի տեղեկություն՝ «Միստր Համելտսի դուստրը դարձել է ապօրինի երեխայի մայր»։

Տեսնում եք, պարոն Չեյվին, թե ինչ տեսակ տղա էի ձեր տարիքում, իսկ դուք դեռևս ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել, որն ինձ թույլ է տալիս ասել՝ երիտասարդ, շատ բան ունեք սովորելու։

Խոսում եք, թե փրկել եք աղջկաս կյանքը, երբ նա նավակով զբոսնելիս ընկել էր ծովը։ Հիանալի է, բայց ես չեմ տեսնում, որ դա ձեզ համար որևէ գործնական իմաստ ունեցած լինի, չէ որ, ինչպես երևում է, դուք բոլորովին փչացրել եք ձեր նոր կոշիկները։

Ինչ վերաբերում է իմ դստեր նկատմամբ ձեր տածած զգացմունքներին, ապա չեմ հասկանում, թե ես ինչու պիտի դրանց համար վճարեմ իմ գրպանից, մանավանդ այն «փեսային», որը մի գրոշի խելք անգամ չունի գլխում։

Հըմ, ահա, դուք նորից ոստոտում եք նստած տեղում։ հանգստացեք, խնդրում եմ, և պատասխանեք ինձ՝ կյանքում թեկուզ մի անգամ որևէ լուրջ բան արած կա՞ք։

― Ոչ։

― Դուք հարո՞ւստ եք։

― Ավա՜ղ։

― Եվ դուք խնդրում եք իմ աղջկա ձե՞ռքը։

― Այո։

― Նա սիրո՞ւմ է ձեզ։

― Այո։

― Վերջապես, ևս մի հարց․ ինչքա՞ն փող ունեք գրպանում։

― Քառասունվեց դոլար։

― Եղավ։ Ձեզ հետ ես արդեն խոսում եմ ավելի քան երեսուն րոպե։ Ուզում եք իմանալ՝ ինչպես են փող շինում։ Ահա, ուրեմն, ինձ պետք է երեսուն դոլար տաք։ Իմ ամեն րոպեի համար՝ մի դոլար։

― Բայց թույլ տվեք, միստր Վիլյամս․․․,― բողոքեց երիտասարդը։

― Ոչ մի՝ «թույլ տվեք»,― քմծիծաղով մռլտաց բանկիրը՝ նայելով ժամանակին։ ― Հա, արդեն երեսունմեկ դոլար պիտի տաք։ Մի րոպե էլ անցավ։

Երբ շփոթահար Չեյվինը տվեց պահանջված փողը, միստր Վիլյամսը սիրալիր ձևով խնդրեց․

― Իսկ հիմա բարեհաճեք հեռանալ իմ տնից, թե չէ կհրամայեմ՝ վռնդել։

― Իսկ ձեր աղջի՞կը, ― արդեն դռան միջից հարցրեց երիտասարդը։

― Նա հիմարին բաժին չի ընկնելու,― հանգիստ պատասխանեց միստր Վիլյամսը։ ― Ռադ եղեք, թե չէ ձեզ սեփական ատամները կուլ տալու բավականությունը կպատճառեմ։

― Լա՜վ փեսայիկ էր,― ասաց պարոն Վիլյամսը աղջկան, երբ Չեյվինը հեռացել էր։ ― Քո այդ սիրահարն արտակարգ հիմար էր։ Եվ երբեք խելացի չի դառնալու։

― Ուրեմն, ― զգուշորեն հարցրեց միսս Լոթթան,― նա իմ ամուսինը դառնալու ոչ մի հեռանկար չունի։

― Նման պարագայում դա բացառված է,― վճռականորեն հայտարարեց միստր Վիլյամսը։ ― Քանի դեռ որևէ ճարպիկ հնարքով հակառակը չապացուցի, այդպիսի բան թող մտքովը չանցկացնի։

Եվ միստը Վիլյամսը արդեն դստերը ներկայացրեց հորեղբոր հողամասում նեգրին լինչահարելու պատմությունը, պատմեց միլիոնատեր Համելտսի հետ ունեցած մեծ գժտության մասին և ավելացրեց․

― Քո ծանոթին ես ահագին բան եմ սովորեցրել․

Հաջորդ օրը Վիլյամսը գործով ինչ-որ տեղ մեկնեց։ Մի շաբաթ անց վերադարձավ և գրասեղանին այսպիսի բովանդակությամբ գրություն տեսավ․

«Մեծարգո միստր Վիլյամս․

Հոգաչափ շնորհակալ եմ այն խորհուրդի համար, որ ինձ տվեցիք անցյալ շաբաթ։

Ձեր օրինակն ինձ այնքան ոգևորեց, որ, օգտվելով Ձեր բացակայությունից, ես ու Ձեր դուստրը մեկնեցինք Կանադա՝ Ձեր սեյֆից վերցնելով ողջ փողն ու արժեթղթերը։

Հարգանքներով Ձեր Չեյվին»։

Իսկ ներքևում գրված էր․

«Թանկագին հայրիկ։

Խնդրում ենք քո օրհնությունը և միաժամանակ հայտնում, որ մենք չկարողացանք գտնել բանալին և սեյֆը պայթեցրել ենք նիտրոգլիցերինով։

Համբուրում եմ։

Լոթթա»։

Փետրվարի 13 դասարանում

ՓԱՐՎԱՆԱ

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

 

Փետրվարի 12 տնային

Մեր նոր շունիկը

Մենք արդեն նոր շունիկ ունենք: Նրա անունը Արջուկ է: Արջուկը մեր տանն է ապրում: Նա 1 ամսեկան: Մի անգամ նրա ոտքը ցավում էր: Նա չէր կարողանում քայլեր: Մի օր, երբ մենք դպրոց վերադարձանք, տեսանք, որ հայրիկը նրա ոտքը բուժել էր: Նա մեզ շատ էր կարոտել, երբ ներս մտանք նա ուրախ վազվզում էր: Հենց ես և իմ եղբայրը մեր դասերը ավարտում ենք, Արջուկին դրսում ման ենք տալիս:

Փետրվարի 12 դասարանում

Հովհաննես Թումանյան 

Կենսագրությունը

Բանաստեղծություններ

Քառյակներ

Պատմվածքներ

Հոդվածները

Նամակներ
Հովհաննես Թումանյան — Վիքիդարան

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

Բանտի օրագիր

Թումանյանի նամակը Անդրանիկին

23 դեկտեմբերի 1917թ., Թիֆլիս.

Սիրելի Անդրանիկ,

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

Համբուրում եմ հերոսական ճակատդ,

միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:

Կիրակնօրյա ընթերցանություն

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

Ավին հիմա էլ ողջ է։

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…

 

Փետրվարի 9 տնային

Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոր
փոխություն  է  կատարվում):

Աման — մաման
պարապ — սարապ
պակաս — մակաս
փոքր — մոքր
ոլոր — մոլոր
սուս — փուս

 

2.   Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Եբևան — երևանցի
քաղաք — քաղաքացի
Վան — վանեցի
Մուշ — մշեցի
Աշտարակ — աշտարակցի
Արտաշատ — արտաշատցի
Դվին — դվինցի
Կարս — կարսեցի
Գյումրի — գյումրեցի
Լոռի — լոռեցի
Ամերիկա — ամերիկացի
սար — սարեցի
գյուղ — գյուղացի
Վրաստան — վրացի

 

3. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն  չի գրվում):

Գոռ — գոռգռալ, գոռգռոց
մըռ — մռմռալ, մռմռոց
չըռ — չռչռալ, չռչռոց
կըռ — կռկռալ, կռկռոց
դըռ — դռդռալ, դռդռոց

Փետրվարի 9 դասարանում

Փոխադրիր հետևյալ հատվածը.

Մխիթար Գոշ

Արջ եւ մրջիւն

Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք:

Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:

Բառարան

մրջեան — մրջյունի

փորէր — փորում էր

ժողովէր — ժողովում էր (հավաքում էր)

ուտէր — ուտում էր

հնարի — հնարում է, հնար է գտնում

սատակել — սպանել

երթեալ — գնացել, գնացած, գնալով (այստեղ` գնում է)

պիծակ, գոռեխ, մժեխ, շանաճանճ, բրետ — միջատներ

գոռեխ եւ մժեղ եւ շնաճանճ եւ բրետ — պիծակի, գոռեխի, մժեղի, շնա ճանճի և բրետի մոտ

առ նմանք սոցին — սրանց նմանների մոտ

աղաչէ — աղաչում է

ազգայինք — ազգայիններ

ցաւակցեն — ցավակցում են

հարկանեմ — 1. Խփել, ծեծել, տանջել 2. Վիրավորել, խոցել, խայթել

հարկանեն — խայթում են

հարկանէ — խփում է

նեխի — նեխում է

որդունք — որդեր

եւս — նաև, էլ

ծնանին — ծնվում են

ի սաստկութենէ — սաստկությունից

ցաւոց — ցավերի

բացեալ — բացած, բացելով

գոչէր — գոչում էր

նոցա մտեալ յորովայնն — նրանք մտնելով որովայնը

խոցոտեն — խոցոտում են

զաղիսն — աղիները

նեղեալ — նեղված, նեղվելով

դիմէ — այստեղ` գնում է

ի հոսանս ջրոյ — ջչի հոսանքին

այնչափ ներքս մտեալ — այստեղ` այնքան խորն է մտնում

հեղձանի — խեղդվում է

Կիրակնօրյա ընթերցանություն

Յարոսլավ Հաշեկ. «Օրինակ կյանքից»

― ԴԵ, չԷ, չԷ, ոչ մի դեպքում, իմ պատանի բարեկամ,― ասաց բանկիր Վիլյամսը՝ դիմելով երիտասարդ մարդուն, որ նստել էր նրա դիմաց՝ ոտքերը աթոռի թիկնակին դրած։ ― Երբեք, պարոն Չեյվին։ Ուշադիր լսեք ինձ և փորձեք որևէ բան սովորել։

Դուք խնդրում եք ինձ իմ դստեր՝ Լոթթայի ձեռքը։ Անկասկած, ցանկանում եք իմ փեսան դառնալ։ Մի րոպե առաջ իմ հարցին, թե փող ունեք, պատասխանեցիք, որ հարուստ չեք, և ձեր կարողությունը կազմում է ընդամենը երկու հարյուր դոլար։

Միստր Վիլյամսը ոտքերը դրեց իր առջևի աթոռին ու շարունակեց․

― Դուք պնդում եք, թե ես էլ եմ աղքատ եղել, թե ես էլ ինչ-որ ժամանակ երկուհարյուր դոլար չեմ ունեցել։ Չեմ ժխտում, բայց համարձակվում եմ ասել, որ ձեր տարիքում ես արդեն մի կլորիկ գումար ունեի։ Եվ դա շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն ձեզ, ուսերիս գլուխ կար։ Հըմ, դուք անհանգիստ ոստոտո՜ւմ եք տեղում։ Խորհուրդ կտայի՝ չտաքանալ․ մեր ծառան մի աժդահա նեգր է։ Լսեք ինձ և փորձեք ականջի օղ անել։

Տասնվեց տարեկան էի, երբ գնացի հորեղբորս մոտ՝ Նեբրասկա։ Օդի պես ինձ փող էր հարկավոր, և ես համոզեցի ազգականիս, որպեսզի նեգրին, որին այս կամ այն կերպ պիտի լինչահարեին, մահապատժի ենթարկեն իր հողամասում։

Սևամորթի հաշիվները փակեցին հորեղբորս հողամասում։ Սակայն բոլոր նրանք, որ ուզում էին ականատես դառնալ այդ բանին, պետք է մուտքի համար վճարեին, քանի որ մենք մահապատժի տեղն առել էինք ցանկապատի մեջ։ Փողը հավաքում էի ես, և, երբ նեգրին կապեցին, բարեհաջող ցանվեցի՝ գրպանելով ամբողջ գումարը։

Կախվածն ինձ երջանկություն բերեց։ Հողամաս գնեցի Հյուսիսում և լուրեր տարածեցի, թե փորելիս այնտեղ ոսկի եմ գտել։ Հետագայում հողամասը վաճառեցի մեծ օգուտով, իսկ փողը գցեցի բանկ։

Երևի կարիք չկա հիշելու, որ խաբվածներից մեկը հետո կրակել էր ինձ վրա, բայց գնդակը, որ ջախջախել էր աջ ձեռքիս դաստակը, ինձ բերեց համարյա երկու հարյուր հազար դոլար՝ որպես մարմնական վնասվածքի հատուցում։

Ապաքինվելուց հետո իմ ողջ խնայողություններով գնեցի հնդկացիներով բնակեցված տարածքում տաճարներ կառուցող բարեգործական ընկերության բաժնետոմսեր։ Մենք հարյուր դոլար արժեցող դիպլոմներ էինք բաժանում, բայց ոչ մի եկեղեցի չկառուցեցինք։ Շուտով ընկերությունը ստիպված էր իրեն սնանկացած հայտարարել։ Դա տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ հետո այն բանից, երբ ես արժեզրկված բաժնետոմսերը փոխանակել էի մորթեղենի մի խմբաքանակի հետ, որի գները շատ արագ բարձրանում էին։ Հիմնածս կաշվի գործարանն ինձ պատկառելի կարողություն բերեց։ Իսկ դա՝ շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ վաճառում էի առձեռն գումարով, իսկ գնում ապառիկով։

Ողջ կապիտալս գցելով կանադական բանկերը, ինձ անվճարունակ պարտատեր հայտարարեցի։ Զերբակալեցին, բայց հետաքննության ժամանակ այնպիսի օյիններ թափեցի, որ փորձագետներն ինձ հոգեկան հիվանդ ճանաչեցին։ Երդվյալ ատենակալներն ոչ միայն արդարացնող վիճռ կայացրին, այլև դատարանի դահլիճում իմ օգտին կազմակերպեցին հանգանակություն։ Հավաքված փողը լիովին բավական էր հասնելու Կանադա, ուր պահ էի տվել խնայողություններս։

Փախցրի բրունկլինաբնակ միլիոնատեր Համլետսի աղջկան ու տարա Սան-Ֆրանցիսկո։ Հայրիկը ստիպված էր համաձայնել մեր ամուսնությանը, քանի որ սպառնացել էի, թե աղջկան ազատ չեմ արձակի այնքան ժամանակ, մինչև որ թերթում տպագրել չգայի այս կարգի մի տեղեկություն՝ «Միստր Համելտսի դուստրը դարձել է ապօրինի երեխայի մայր»։

Տեսնում եք, պարոն Չեյվին, թե ինչ տեսակ տղա էի ձեր տարիքում, իսկ դուք դեռևս ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել, որն ինձ թույլ է տալիս ասել՝ երիտասարդ, շատ բան ունեք սովորելու։

Խոսում եք, թե փրկել եք աղջկաս կյանքը, երբ նա նավակով զբոսնելիս ընկել էր ծովը։ Հիանալի է, բայց ես չեմ տեսնում, որ դա ձեզ համար որևէ գործնական իմաստ ունեցած լինի, չէ որ, ինչպես երևում է, դուք բոլորովին փչացրել եք ձեր նոր կոշիկները։

Ինչ վերաբերում է իմ դստեր նկատմամբ ձեր տածած զգացմունքներին, ապա չեմ հասկանում, թե ես ինչու պիտի դրանց համար վճարեմ իմ գրպանից, մանավանդ այն «փեսային», որը մի գրոշի խելք անգամ չունի գլխում։

Հըմ, ահա, դուք նորից ոստոտում եք նստած տեղում։ հանգստացեք, խնդրում եմ, և պատասխանեք ինձ՝ կյանքում թեկուզ մի անգամ որևէ լուրջ բան արած կա՞ք։

― Ոչ։

― Դուք հարո՞ւստ եք։

― Ավա՜ղ։

― Եվ դուք խնդրում եք իմ աղջկա ձե՞ռքը։

― Այո։

― Նա սիրո՞ւմ է ձեզ։

― Այո։

― Վերջապես, ևս մի հարց․ ինչքա՞ն փող ունեք գրպանում։

― Քառասունվեց դոլար։

― Եղավ։ Ձեզ հետ ես արդեն խոսում եմ ավելի քան երեսուն րոպե։ Ուզում եք իմանալ՝ ինչպես են փող շինում։ Ահա, ուրեմն, ինձ պետք է երեսուն դոլար տաք։ Իմ ամեն րոպեի համար՝ մի դոլար։

― Բայց թույլ տվեք, միստր Վիլյամս․․․,― բողոքեց երիտասարդը։

― Ոչ մի՝ «թույլ տվեք»,― քմծիծաղով մռլտաց բանկիրը՝ նայելով ժամանակին։ ― Հա, արդեն երեսունմեկ դոլար պիտի տաք։ Մի րոպե էլ անցավ։

Երբ շփոթահար Չեյվինը տվեց պահանջված փողը, միստր Վիլյամսը սիրալիր ձևով խնդրեց․

― Իսկ հիմա բարեհաճեք հեռանալ իմ տնից, թե չէ կհրամայեմ՝ վռնդել։

― Իսկ ձեր աղջի՞կը, ― արդեն դռան միջից հարցրեց երիտասարդը։

― Նա հիմարին բաժին չի ընկնելու,― հանգիստ պատասխանեց միստր Վիլյամսը։ ― Ռադ եղեք, թե չէ ձեզ սեփական ատամները կուլ տալու բավականությունը կպատճառեմ։

― Լա՜վ փեսայիկ էր,― ասաց պարոն Վիլյամսը աղջկան, երբ Չեյվինը հեռացել էր։ ― Քո այդ սիրահարն արտակարգ հիմար էր։ Եվ երբեք խելացի չի դառնալու։

― Ուրեմն, ― զգուշորեն հարցրեց միսս Լոթթան,― նա իմ ամուսինը դառնալու ոչ մի հեռանկար չունի։

― Նման պարագայում դա բացառված է,― վճռականորեն հայտարարեց միստր Վիլյամսը։ ― Քանի դեռ որևէ ճարպիկ հնարքով հակառակը չապացուցի, այդպիսի բան թող մտքովը չանցկացնի։

Եվ միստը Վիլյամսը արդեն դստերը ներկայացրեց հորեղբոր հողամասում նեգրին լինչահարելու պատմությունը, պատմեց միլիոնատեր Համելտսի հետ ունեցած մեծ գժտության մասին և ավելացրեց․

― Քո ծանոթին ես ահագին բան եմ սովորեցրել․

Հաջորդ օրը Վիլյամսը գործով ինչ-որ տեղ մեկնեց։ Մի շաբաթ անց վերադարձավ և գրասեղանին այսպիսի բովանդակությամբ գրություն տեսավ․

«Մեծարգո միստր Վիլյամս․

Հոգաչափ շնորհակալ եմ այն խորհուրդի համար, որ ինձ տվեցիք անցյալ շաբաթ։

Ձեր օրինակն ինձ այնքան ոգևորեց, որ, օգտվելով Ձեր բացակայությունից, ես ու Ձեր դուստրը մեկնեցինք Կանադա՝ Ձեր սեյֆից վերցնելով ողջ փողն ու արժեթղթերը։

Հարգանքներով Ձեր Չեյվին»։

Իսկ ներքևում գրված էր․

«Թանկագին հայրիկ։

Խնդրում ենք քո օրհնությունը և միաժամանակ հայտնում, որ մենք չկարողացանք գտնել բանալին և սեյֆը պայթեցրել ենք նիտրոգլիցերինով։

Համբուրում եմ։

Լոթթա»։

Փետրվարի 7 տնային

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Երանի կտամ ես նրան,
Որ իր սիրելիինն է առել փախել,
Ոնց, որ կամուրջն է անցել,
Ջուրը ելել կամուրջն է տարել,
Ձընիկ — եղեմնիկ եկեր, — ?
Իր հետքն է կորցրել,
Առել իր այգին է մտել,
Ցերեկով դունչն է համբյուրել: