Դասարանում 27.10.2017

Կատարիր հարցերն ու առաջադրանքները;

Աշուն

Վահան Տերյան

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Միգասքող — միգապատ

քնքշաշրշյուն — քնքուշ շրշյուն

նայվածներով — նայվելով

հուշիկ — փափուկ, անձայն

ավաղներով — վշտերով, ցավերով

շրշյունիդ — շշնկոց

բեկումիտ — բեկվելուտ

քնքշանքին- քնքշությանը

  1. Բացատրիր անչար ավաղներով, ամենօրոր օրորներոր արտահայտությունները:

Անչար ավաղներով — բարի ափսոսանքով

Ամենօրոր օրորներոր — քամին օրորելով

  1. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում՝ գո՞ւյնը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:

Գույնը, որովհետև բանաստեղծության մեջ շատ են շեշտվում գույներ:

  1. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:

Իմ կարծիքով այս բանաստեղծության տեսարանը այսպիսին է:

Երբ քայլում ես ոտքերի տակ ամբողջը գունավոր տերևներ են, ամռանից հետո մի քիչ ավելի ցուրտ էր, իսկ շուտով կգա սպիտակ ձմեռը:

Թողնել մեկնաբանություն