Տնային առաջադրանք 11.10.2017

                         (տնային աշխատանք)

Նախագծեր

  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան նախագծեր
  • շարադրություններ
  • ընտանեկան քննարկումներ
  • թարգմանությունները /ռուսերենից, անգլերենից
  • ընթերցած նյութի վերլուծություն

 

Ես ձայնագրել եմ Աշուն բանաստեղծությունը

Դասարանական առաջադրանք 11.10.2017

Համացանցից գտնել աշնան մասին բանաստեղծություններ, հետևյալ բանաստեղծներից՝

  • Վ. Տերյան
  • Եղ. Չարենց
  • Հ. Սահյան

Ընտրած բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

 

Վահան Տերյան

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

 

Եղիշե Չարենց

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—

Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—

Այս աշունը բերեց իմաստության երգեր

Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,

Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—

Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —

Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝

Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,

Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ

Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել

Մի այսպիսի՜ աշուն…

 

Համո Սահյան

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: