Ազգագրական փառատոն

«Ազգագրական փառատոն» նախագծի շրջանակներում նախընտրեցի անդրադառնալ Գյումրիին և գյումրվա տարբերվող բարբառին: Նաև նախագիծը ավելի հետաքրքրացնելու համար որոշեցի մի ճանաչված մարդու ընտրել և պատմել նրա գյումրվա ծննդի, ստեղծագործությունների և անձնական կյանքի մասին: Այդ ամենը ներկայացրել եմ ռադիոնյութի տեսքով, որպեսզի լուսաբանեմ իմ ուսումնական բլոգում: Նախագիծը ինձ օգնեց ավելի լավ ճանաչել Գյումրին, նոր ոլորտներից բացահայտել այն: Ավելի մանրամասն իմացա իմ սիրելի գրողներից մեկի՝ Հովհաննես Շիրազի կյանքի մասին, ով ծնվել և մեծացել էր Գյումրիում: Չգիտեմ, բայց ես հավանում եմ գյումրվա բարբառը: Այն որոշ չափով կապ ունի մեր ընտանիքի հետ: Իմ նախապապերը, մինչև Երևան տեղափոխվելը ծնվել և մեծացել են Գյումրիում, երևի հենց այդ պատճառով էլ սիրում եմ այդ քաղաքը և հետաքրքրված եմ նրանով: Ահա այն արդյունքը, որը ստացել եմ նախագծից՝

Գյումրվա բարբառը և անվանումը

Գյումրվա մշակույթ և ճանաչված մարդիկ

Հովհաննես Շիրազի կենսագրությունը

Հետաքրքիր դեպք Հովհաննես Շիրազի կյանքից

Նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք՝ այստեղ:

Թողնել մեկնաբանություն