Դեպի Ավագ դպրոց | #ՄնաՏանը | Ուսումնական և ընտանեկան նախագիծ

Շուտով կտեղափոխվեմ Ավագ դպրոց: Սկզբում ուրախ էի, բայց հետո տխրեցի: Չգիտեմ ինչո՞ւ տխրեցի: Չեմ ուզում գնամ Ավագ դպրոց, քանի որ շատ եմ սիրում Միջին դպրոցը: Վստահ եմ, որ մեր ուսուցիչներից գոնե մի քանիսը մեզ կդասավանդեն Ավագ դպրոցում: Ես շատ կուրախանամ, երբ իմանամ, որ մեր բոլոր ուսուցիչները նորից մեզ շարունակելու են դասավանդել: Նրանք, որ վստահ եմ միշտ ինձ հետ կմնան Ավագ դպրոցում, իմ ընկերներն են: Վստահ եմ, որ ինձ և ընկերներիս շատ դուր կգա Ավագ դպրոցը: Կարծում եմ, որ Ավագ դպրոցում ձեռք կբերեմ նոր ուսուցիչներ և ընկերներ: Ճիշտն ասած, երբ վերընթերցեցի իմ շարադրությունը, ինքս ինձ համոզեցի, որ շատ եմ սիրում Ավագ դպրոցը:

 

Թողնել մեկնաբանություն