Օրգանիզմների բնակեցման վայրերը

Բույսերը և կենդանիները, ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեցնում են իրենց կենսագործոնեության համար նպաստավոր տարբեր միջավայրեր։Ջրային միջավայրում ապրելուն հարմարվել են ջրիմուռները և քիչ թվով բարձրակարգ բույսեր։ Այս միջավայրում բույսերը կարող են աճել մի այն համե­մատաբար փոքր խորություններում՝ միայն այնտեղ, որտեղ լույս է թափանցում։Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ (ձկներ, կետեր, խեցգետիններ և այլն)։ Օդացամաքային միջավայրում են ապրում համար­յա բոլոր բարձրակարգ բույսերը։ Այստեղ բնական պայմանները շատ բազմազան են, անտառները, մար­գագետինները, տափաստանները, այգիներն ու դաշ­տերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ։Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն շատ վայրերում, տարվա  եղանակից,օրվա ժամից, աշխարհագրական դիրքից կախված, նկատվում են ջերմաստիճանի և խոնավության խիստ տատանումներ։ Մեծ դեր ունի նաև քամին։ Կենդանիներից օդացամաքային միջավայրում ապրում են մի­ջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։Հողային միջավայրում, հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում (դուք արդեն գիտեք հո­ղի կազմությունը) ապրում են բազմաթիվ մանր ջրի­մուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդա­նիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։Օրգանիզմային միջավայրն այն օրգանիզմն է, որ­տեղ ապրում են մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդա­նիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), ման­րէներ և սնկեր։

Թողնել մեկնաբանություն