Բանավոր մաթեմատիկա Ապրիլի 3-7

1. Սոնան մարտի 8-ին բոլոր ուսուցիչներին նվիրեց ծաղիկ, բայց Սոնան որոշեց ընկեր Գոհարին նվիրել 9 ծաղիկ , 3 անգամ ավելի շատ ծաղիկ քան մյուս ուսուցիչներից յուրաքանչյուրին:
Հարց. քանի՞ ծաղիկ է Սոնան նվիրել մյուս ուսուցիչներին:

Լուծում

9×3=27

2. Մերին ամեն առավոտ 3 տուփ օծանելիք է ցանում, իսկ ամեն գիշեր՝ 6 տուփ, նա 1 օրվա ընթացքում ցանում է 9 տուփ օծանելիք:
Հարց  ք՞անի օրվա ընթացքում Մերին կցանի 84-տուփ օծանելիք:

Մեկ օր մեկ առավոտում

3. Պուճուր կարմիր գնդակը խորանարդի մեջ է, թե՞ դուրսը:

11

Խորանարդի մեջ է

4. Ո՞ր գիծն է ավելի երկար:

11

Երկրորդը

5. Ինչ ես կարծում, սա իրակա՞ն է։  Իսկ դու կարո՞ղ ես նմանատիպ նկար ստեղծել։

11

Իրական է

5. Իսպանացի հետազոտող Վասկո Նունես դե Բալբոն 1513 թվականին հայտնաբերեց Խաղաղ օվկիանոսը։ Մինչ այս՝ ո՞րն էր աշխարհի ամենամեծ օվկիանոսը։

11

Խաղաղ օվկիանոսը

6. Ո՞ր նարնջագուն շրջանն է ավելի մեծ:

11

Երկրորդը

7. Ի՞նչ ես տեսնում:  Եթե լավ ես նկարում՝ կարո՞ղ ես նմանատիպ նկար ստեղծել։

էէէ

Ձիով մարդ, գետ, քնած մարդ և ծառեր

8. Ո՞ր նկարն է տարբերվում:

115.jpg

Երկրորդը իր աչքերով

9. Իրակա՞ն է:  Կմտնե՞ս այս սենյակ:  Կարո՞ղ ես նման վայր հորինել։  Ինչպե՞ս։

թթթ

Իրական է: Գետնին պատուհաններ են նկարել:

Սուրբ Զատկի հայկական ավանդույթները (մայրենի դասարանում) Ապրիլի 3

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով:

Ինչպե՞ս են նշում Սուրբ Զատիկը 8 տարբեր երկրներում (մայրենի դասարանում) Ապրիլի 3

1) Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին:

2) Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

3) Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

4) Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:

5) Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

6) Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

7) Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

8) Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին: