Փոխադրություն

Փոխադրիր առակը:

Քաղաքամերձ գյուղում ապրում էր մի աղքատ փայտահատ: Ամեն առավոտ փայտահատը գնում է անտառ փայտ է կոտրում, որ տանի վաճառի: Այդ գումարով նա գոյատևում էր: Մի անգամ երբ անտառում փայտ էր կոտրում, նրան թվաց, որ ինչ-որ մեկը նրան հետևում է: Փայտահատը շրջվեց, տեսավ մի ծերունու: Ծերունին նրան ասաց. 

-Դու շատ վարպետորեն օգտագործում կացինը, այստեղ մի մնա, գնա առաջ: 

Փայտահատը գնաց առաջ և տեսավ մի պղնձե հանք: Նա վերցրեց պղինձը և գնաց շուկա, որ վաճառի: Պղինձը վաճառելուց հետո նա շատ գումար վաստակեց: Այդ գումարով նա կարող էր մեկ տարի գոյատևել: 

Փայտահատը նորից գնաց անտառ, որ նորից պղինձ վերցնի, բայց նորից հանդիպեց ծերունուն: Ծերունին կրկին ասաց. 

-Մի մնա այստեղ, գնա առաջ: 

Փայտահատը դժվարությամբ գնաց առաջ և տեսավ մի արծաթե հանք: Նա վերցրեց արծաթը և գնաց շուկա, որ վաճառի: Նորից եկավ անտառ, որ արծաթ վերցնի, բայց ծերունին նորից ասաց. 

-Մի մնա այստեղ, գնա առաջ: 

Նա շատ դժվարությամբ գնաց առաջ և տեսավ մի ալմաստե հանք: Հանքի առաջ մի մեծ ճահիճ կար: 

Վերնագրիր առակը:

Նպատակասլաց փայտահատը և խորհրդավոր ծերունին

Ի՞նչ կանի փայտահատը, կգնա առաջ՝ հաղթահարելով արգելքը, թե ետ կվերադառնա:

Փայտահատը շատ դժվարությամբ կհասնի ալմաստին: Այդ ալմաստը կտանի շուկա վաճառելու և ամբողջ կյանքում գումարի կարիք չի ունենա: 

Ո՞րն է առակի փոխաբերական իմաստը:

Մարդը պետք է նպատակասլաց լինի, որ հասնի իր ուզածին: 

 

Թողնել մեկնաբանություն