Բույսերի բազմացում

Բույսերը բազմանում են անսեռ և սեռական եղանակներով, այդ թվում վեգետատիվ բազմացմամբ, բողբոջմամբ, իսկ ծաղկավոր բույսերի մոտ էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է կրկնակի բեղմնավորումը։ Կանաչ մամուռները բազմանում են սեռական և անսեռ սերունդների հերթափոխով։ Ամռանն ուշադիր դիտելով կարելի է նկատել, որ մամուռներիի առանձին ցողունների կարմրագորշ գագաթներերին, տերևների միջև գտնվում են երկարավուն պարկիկներ, որոնք լցված են բազմաթիվ մանր բջիջներով։ Դրանք արական սեռական օրգաններն են, որտեղ զարգանում են շարժունակ սերմնաբջիջները ` արական գամետները կամ սպերմատոզոիդները։ Մամուռի այդ առանձնյակը կոչվում է արական։ Վառ գունավորում չունեցող մյուս ցողունիկների գագաթին ձևավորվում են սափորաձև իգական սեռական օրգաններ , որտեղ զագանում են ավելի խոշոր բջիջներ ` ձվաբջիջներ։ Դա իգական առանձնյակ է։ Այս երկու տեսակի ցողունները այլ կերպ կոչվում են սերունդ, որոնց վրա զարգանում են սեռական սերունդ, որոնց վրա զարգանում են սեռական բջիջները՝ սպերմատոզոիդներ և ձվաբջիջները։ Անձրևաջրի կաթիլների միջոցով արական բույսից սերմնաբջիջները լողում են դեպի իգական բույսերի գագաթը, այնտեղ հանդիպում ձվաբջջին, և տեղի է ունենում բեղմնավորում ` սպերմատոզոիդի և ձվաբջջի պարունակությունը միաձուլվում է։ Բեղմնավորումից հետո ձևավորվում է զիգոտը , իսկ հաջորդ տարում զիգոտից նույն ցողունի գաաթին զարգանում են ոտիկը և սպորներով լցված տուփիկը։ Տուփիկը կազմված է սափորիկից և կափարիչից , ներսում գգգտնվում է սպորանիումը , որտեղ հասունանում են սպորները։ Ոտիկը և տոփիկը համարվում են մամուռների անսեռ սերունդ։ Սպորները չոր եղանակին բացված տուփիկից ընկնու են և քամու միջոցով տարածվոււմ։Ընկնելով խոնավ հողի վրա , դրանք ծլում են և առաջացնում նուրբ , կանաչ , ճյուղավորված թելիկներ։ Այդ ճյուղավորված թելերի վրա առաջանում են բողբոջներ, որոնցից կրկին զարգանում են մամուռի արական և իգական բույսերը։

Թողնել մեկնաբանություն