Անհատականության զարգացման հոգեբանություն

Personality development refers to the process of developing, enhancing, and changing one’s personality over time. Such development occurs naturally over the course of life, but it can also be modified through intentional efforts.

Անհատականության զարգացումը վերաբերում է ժամանակի ընթացքում մարդու զարգացման, կատարելագործման և փոփոխության գործընթացին։ Այսպիսի զարգացումը, բնականաբար, տեղի է ունենում կյանքի ընթացքում, սակայն այն կարող է փոփոխվել միտումնավոր ջանքերի արդյունքում։

When we meet new people, it is often their personality that grabs our attention. According to the American Psychological Association, personality refers to the enduring behaviors, traits, emotional patterns, and abilities that make up a person’s response to the events of their life.

Երբ մենք հանդիպում ենք նոր մարդկանց, հաճախ հենց նրանց անհատականությունն է գրավում մեզ։ Ըստ ամերիկյան հոգեբանական միության՝ անհատականությունը մարդու կայուն վարքագծի, հուզական օրինաչափությունների և կարողությունների մասին է, որոնք ստեղծում են մարդու արձագանքը կյանքի իրադարձությունների նկատմամբ։

What Is Personality Development? | Ի՞նչ է անհատականության զարգացումը

Personality development refers to the process by which the organized thought and behavior patterns that make up a person’s unique personality emerge over time. Many factors influence personality, including genetics and environment, how we were parented, and societal variables.

Անհատականության զարգացումը վերաբերում է այն գործընթացին, որի շնորհիվ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս մտքի և վարքի ձևերը, որոնք էլ կազմում են մարդու յուրահատուկ անհատականությունը։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդու անհատականության վրա, դրանց մեջ ներառված են՝ մարդու գենետիկան և շրջակա միջավայրը՝ թե ինչպես ենք մենք դաստիարակվել և հասարակական փոփոխությունները։

While personality is relatively stable, Colella notes that it isn’t entirely fixed. “People can undergo changes in their attitudes, behaviors, and thought patterns in response to new experiences or personal growth,” she explains.

Թեև անհատականությունը համեմատաբար կայուն է, Կոլելան նշում է, որ այն լիովին ֆիքսված չէ․ «Մարդիկ կարող են փոխվել վերաբերմունքի, վարքագծի և մտածողության ձևերի մեջ՝ նոր փորձառությունների և անձնական աճի շնորհիվ», — բացատրում է նա։

Կրթական հոգեբանություն

What Is Educational Psychology? | Ի՞նչ է կրթական հոգեբանությունը

Educational psychology is the study of how people learn, including teaching methods, instructional processes, and individual differences in learning. It explores the cognitive, behavioral, emotional, and social influences on the learning process. Educational psychologists use this understanding of how people learn to develop instructional strategies and help students succeed in school.

Կրթական հոգեբանությունն ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ սովորում՝ իր մեջ ներառելով ուսուցման մեթոդները, դրա գործընթացները և անհատական տարբերությունները։ Այն ուսումնասիրում է ճանաչողական, վարքային, զգացմունքային և սոցիալական ազդեցությունները ուսուցման գործընթացի վրա։ Կրթական հոգեբանները հաճախ օգտագործում են այս հասկացողությունը, թե ինչպես են մարդիկ սովորում զարգացնել ուսումնական ռազմավարություններ և օգնում սովորողներին, որպեսզի որևէ հաջողության հասնեն դպրոցում։

This branch of psychology focuses on the learning process of early childhood and adolescence. However, it also explores the social, emotional, and cognitive processes that are involved in learning throughout the entire lifespan.

Հոգեբանության այս ճյուղը կենտրոնացված է վաղ մանկության ու պատանեկության ուսուցման գործընթացի վրա։ Չնայած, այն նաև բացահայտում է սոցիալական, զգացմունքային և ճանաչողական գործընթացները, որոնք ներառված են ուսուցման մեջ ողջ կյանքի ընթացքում։

The field of educational psychology incorporates a number of other disciplines, including developmental psychology, behavioral psychology, and cognitive psychology. Approaches to educational psychology include behavioral, developmental, cognitive, constructivist, and experiential perspectives.

Կրթական հոգեբանության ոլորտը իր մեջ ներառում է մի շարք այլ առարկաներ, դրանց մեջ են՝ զարգացման հոգեբանությունը, վարքային և ճանաչողական հոգեբանությունը։ Կրթական հոգեբանության մոտեցումները նաև ներառում են վարքային, զարգացման, ճանաչողական, փորձառական հեռանկարներ։

This article discusses some of the different perspectives taken within the field of educational psychology, topics that educational psychologists study․

Այս հոդվածում քննարկվում է կրթական հոգեբանությունում ձեռնարկված մի քանի տարբեր տեսակետներ, թեմաներ, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում են կրթական հոգեբանները։

Perspectives in Educational Psychology | Կրթական հոգեբանության հեռանկարը

As with other areas of psychology, researchers within educational psychology tend to take on different perspectives when considering a problem. These perspectives focus on specific factors that influence learning, including learned behaviors, cognition, experiences, and more.

Ինչպես հոգեբանության մյուս ոլորտներում, կրթական հոգեբանության մասին հետազոտողները խնդիրը դիտարկելիս հակված են ընդունել տարբեր տեսակետներ։ Այս հեռանկարները կենտրոնանում են հատուկ գործոնների վրա, որոնք ազդում են ուսուցման վրա՝ ներառելով սովորած վարքագիծը, ճանաչողությունը, փորձառությունները և այլն։

The Behavioral Perspective | Վարքագծային հեռանկար

This perspective suggests that all behaviors are learned through conditioning. Psychologists who take this perspective rely firmly on the principles of operant conditioning to explain how learning happens.

Այս հեռանկարը ենթադրում է, որ բոլոր վարքագծերը ուսուցվում են պայմանավորվածության միջոցով։ Հոգեբանները, որոնք գործածում են այս տեսակետը, հիմնովին վստահում են գործուն պայմանավորվածության սկզբունքներին, որպեսզի բացատրեն, թե ինչպես է տեղի ունենում ուսուցման գործընթացը։

For example, teachers might reward learning by giving students tokens that can be exchanged for desirable items such as candy or toys. The behavioral perspective operates on the theory that students will learn when rewarded for “good” behavior and punished for “bad” behavior.

Օրինակ՝ ուսուցիչները կարող են պարգևատրել սովորող աշակերտներին՝ նրանց տալով ժետոններ, որոնք կարող են փոխանակվել ցանկալի իրերի հետ, ինչպիսիք են կոնֆետները կամ խաղալիքները։ Վարքագծային հեռանկարը գործում է այս տեսության վրա, որ աշակերտները կսովորեն, երբ պարգևատրվեն «լավ» արարքի և պատժվեն «վատ» արարքի համար։

While such methods can be useful in some cases, the behavioral approach has been criticized for failing to account for attitudes, emotions, and intrinsic motivations for learning.

Թեև նման մեթոդները որոշ տեղերում կարող են օգտակար լինել, վարքային մոտեցումը քննադատվել է վերաբերմունքը, հույզերը և սովորելու ներքին դրդապատճառները հաշվի չառնելու համար։

The Developmental Perspective | Զարգացման հեռանկար

This perspective focuses on how children acquire new skills and knowledge as they develop. Jean Piaget’s stages of cognitive development is one example of an important developmental theory looking at how children grow intellectually.

Այս տեսակետը կենտրոնացված է այն բանի վրա, թե ինչպես են երեխաները ձեռք բերում նոր հմտություններ և գիտելիքներ, երբ նրանք զարգանում են։ Ըստ Ժան Պիաժեի՝ ճանաչողական զարգացման փուլերը զարգացման մասին կարևոր տեսության օրինակներից մեկն է, որն ուսումնասիրում է, թե ինչպես են երեխաները ինտելեկտուալ կերպով զարգանում։

By understanding how children think at different stages of development, educational psychologists can better understand what children are capable of at each point of their growth. This can help educators create instructional methods and materials aimed at certain age groups.

Հասկանալով, թե զարգացման տարբեր փուլերում ինչպես են մտածում երեխաները, կրթական հոգեբանները կարող են էլ ավելի լավ հասկանալ, թե ինչերի են ընդունակ երեխաները զարգացման յուրաքանչյուր կետում։ Սա կարող է օգնել մանկավարժներին ստեղծել որոշակի ուսումնական մեթոդներ և նյութեր տարիքային տարբեր խմբերի համար։

the source: What is educational psychology?

Սեպտեմբերյան թարգմանական նախագիծ

Վերնագիր՝ Թարգմանում ենք․․․

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 04․09․2023-01․10․2023

Նպատակ՝ Նախագծի նպատակն է կատարել թարգմանական աշխատանքներ անգլերենից հայերեն՝ համացանցից դուրս բերելով հետաքրքիր խոսքեր, առակներ կամ տեսանյութեր, մշակել դրանք ու տեղադրել բլոգում ուսումնական փաթեթի տեսքով։

Ամփոփում՝ Կատարված աշխատանքները ամփոփում եմ բլոգումս։

Կրթական հոգեբանություն

Անհատականության զարգացման հոգեբանություն

Կապույտ գույնը

Ոգեշնչող խոսքեր կյանքի մասին

Ոգեշնչող մեջբերումներ կյանքի, հաջողության մասին

Ոգեշնչող մեջբերումներ նոր լեզուներ սովորողների համար

“The limits of my language mean the limits of my world.” — Իմ լեզվի սահմանները նշանակում են իմ աշխարհի սահմանները։
Ludwig Wittgenstein

“One language sets you in a corridor for life. Two languages open every door along the way.” — Մեկ լեզվով հայտնվում ես կյանքի միջանցքում։ Երկու լեզվով բացում ես ճանապարհին հանդիպող ցանկացած դուռ։
Frank Smith

“Language is the road map of a culture. It tells you where its people come from and where they are going.” — Լեզուն մշակույթի ճանապարհային քարտեզն է։ Այն պատմում է ձեզ՝ որտեղից են գալիս այդ մարդիկ և ուր են գնում։
Rita Mae Brown

“He who knows no foreign languages knows nothing of his own.” — Նա, ով չգիտի օտար լեզուներ, չգիտի ոչինչ։
Johann Wolfgang von Goethe

“You can never understand one language until you understand at least two.” — Երբեք չեք կարող հասկանալ մեկ լեզու, քանի դեռ չեք հասկանում առնվազն երկուսը։
Geoffrey Willans

“To have another language is to possess a second soul.” — Մեկ այլ լեզու իմանալը նշանակում է ունենալ երկրորդ հոգի։
Charlemagne

“Change your language and you change your thoughts.” — Փոխիր լեզուն ու փոխիր մտքերդ։
Karl Albrecht

“Learning another language is not only learning different words for the same things, but learning another way to think about things.” — Մեկ այլ լեզու սովորելը ոչ միայն նույն իրերի համար տարբեր բառեր սովորելն է, այլև այդ իրերի մասին մտածելու այլ ձև սովորելը։ Flora Lewis

“Knowledge of languages is the doorway to wisdom.” — Լեզուների իմացությունը իմաստության դուռ է։
Roger Bacon

“Learn a new language and get a new soul.” — Սովորեք նոր լեզու ու ստացեք նոր հոգի։
Czech Proverb

Բիլլ Գեյթսի 10 լավագույն խորհուրդները

“Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can’t lose.”

-Հաջողությունը չար ուսուցիչ է։ Այն հրապուրում է խելացի մարդկանց, որ մտածեն՝ նրանք չեն կարող պարտվել։

“We all need people who will give us feedback. That’s how we improve.”

Մենք բոլորս ունենք այն մարդկանց կարիքը, ովքեր մեզ կտան հետադարձ կապ։ Ահա թե ինչպես ենք մենք կատարելագործվում։

“Patience is a key element of success.”

-Համբերությունը հաջողության հիմնական տարրն է։

“The belief that the world is getting worse, that we can’t solve extreme poverty and disease, isn’t just mistaken. It’s harmful.”

-Այն, որ աշխարհը գնալով էլ ավելի վատն է դառնում, որ մենք չենք կարող պայքարել աղքատության ու հիվանդության դեմ, պարզապես սխալ չէ։ Այն վնասակար է։

“Everyone needs a coach. It doesn’t matter whether you’re a basketball player, a tennis player, a gymnast, or a bridge player.”

-Բոլորը մարզչի կարիք ունեն։ Եվ էական չէ՝ դու բասկետբոլիստ ես, թենիսիստ, մարմնամարզիկ, թե բրիջ խաղացող։

“Don’t compare yourself with anyone in this world … if you do so, you are insulting yourself.”

-Երբեք մի՛ համեմատիր քեզ այս աշխարհում գտնվող որևէ մեկի հետ․․․այդ դեպքում դու պարզապես վիրավորելու ես ինքդ քեզ։

“Your most unhappy customers are your greatest source of learning.”

-Ձեր ամենադժբախտ հաճախորդները ձեր ամենամեծ աղբյուրն են սովորելու համար։

“I can understand wanting to have millions of dollars, there’s a certain freedom, meaningful freedom, that comes with that. But once you get much beyond that, I have to tell you, it’s the same hamburger.”

-Ես կարող եմ հասկանալ այն, որ ցանկանում եմ ունենալ միլիոնավոր դոլլարներ, կա որոշակի ազատություն, իմաստալից ազատությունը, որը գալիս է դրա հետ։ Բայց երբ շատ ավելին անցնեք, պետք է ձեզ ասեմ, որ դա նույն համբուրգերն է։

“Television is not real life. In real life, people actually have to leave the coffee shop and go to jobs.”

-Հեռուստատեսությունն իրական կյանք չէ․ իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում լքել սրճարանն ու գնալ աշխատանքի։

“It’s fine to celebrate success, but it is more important to heed the lessons of failure.”

-Լավ է, երբ նշում ես ունեցածդ հաջողությունը, բայց ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ձախողման դասերին։

Մեջբերումներ Սթիվ Ջոբսի խոսքերից

“I know from my own education that if I hadn’t encountered two or three individuals that spent extra time with me, I’m sure I would have been in jail.” – Steve Jobs

-Ես իմ սեփական կրթությունից գիտեմ, որ եթե ես չհանդիպեի այն երկու կամ երեք անձանց, ովքեր լրացուցիչ ժամանակ էին հատկացնում ինձ, վստահ եմ՝ ես բանտում կլինեի։

“I’m a very big believer in equal opportunity as opposed to equal outcome. Equal opportunity to me, more than anything, means a great education. Maybe even more important than a great family life. We could make sure that every young child in this country got a great education. We fall far short of that.” – Steve Jobs

-Ես շատ եմ հավատում հավասար հնարավորություններին՝ ի տարբերություն հավասար արդյունքի։ Ըստ իս՝ հավասար հնարավորություն նշանակում է լավ կրթություն։ Գուցե նույնիսկ էլ ավելի կարևոր, քանի հիանալի ընտանեկան կյանքը։ Մենք կարող էինք անել այնպես, որ այս երկրում ցանկացած փոքրիկ երեխա լավ կրթություն ստանա։ Մենք շատ հեռու ենք դրանից։

“It gave a tremendous level of self-confidence, that through exploration and learning one could understand seemingly very complex things in one’s environment.” – Steve Jobs

-Այն ինքնավստահության ահռելի մակարդակ տվեց ինձ, երբ հասկացա, որ ուսումնասիրության և սովորելու միջոցով կարելի է հասկանալ առօրյայում մեզ համար շատ բարդ թվացող բաները։

“School was pretty hard for me at the beginning.” – Steve Jobs

-Սկզբում դպրոցն ինձ համար բավական դժվար էր։

“[In school] I encountered authority of a different kind than I had ever encountered before, and I did not like it. And they really almost got me. They came close to really beating any curiosity out of me.” – Steve Jobs

-Դպրոցում ես հանդիպեցի մեկ այլ տեսակի հեղինակության, որին երբևէ չէի հանդիպել նախկինում, և դա ինձ դուր չեկավ։ Ու նրանք իսկապես համարյա թե ինձ գրավեցին։ Նրանք մոտեցան ինձ, որ հաղթահարեին ցանկացած հետաքրքրություն։

“[My teacher] basically bribed me back into learning with candy and money and what was really remarkable was before very long I had such a respect for her that it sort of re-ignited my desire to learn.” – Steve Jobs

-Իմ ուսուցիչն ինձ կաշառում էր քաղցրավենիքով և փողով՝ սովորելու համար, և իսկապես շատ հետաքրքիր էր, որ որոշ ժամանակ անց ես իսկապես հարգում էի նրան, և դա մի տեսակ նորից բորբոքեց սովորելու իմ ցանկությունը։

“I’d like the people teaching my kids to be good enough that they could get a job at the company I work for, making a hundred thousand dollars a year. Why should they work at a school for thirty-five to forty thousand dollars if they could get a job here at a hundred thousand dollars a year?” – Steve Jobs

-Ես կցանկանայի, որ մարդիկ իրենց երեխաներին սովորեցնեն ու դարձնեն այնքան լավը, որ կարողանան աշխատանք գտնել այն ընկերությունում, որտեղ ես եմ աշխատում՝ վաստակելով տարեկան հարյուր հազար դոլլար։ Ինչո՞ւ պետք է դպրոցում աշխատեն երեսունհինգ-քառասուն հազար դոլլարի դիմաց, եթե նրանք կարող են տարեկան հարյուր հազար դոլլարով աշխատանք գտնել այստեղ։

Մեջբերումներ սիրո մասին

“You know you’re in love when you can’t fall asleep because reality is finally better than your dreams.” – Dr. Seuss

-Երբ գիտեք, որ սիրահարված եք, չեք կարողանում քնել, քանի որ վերջապես իրականությունն էլ ավելի լավն է, քան ձեր երազանքները։

“I love you without knowing how, or when, or from where. I love you simply, without problems or pride: I love you in this way because I do not know any other way of loving but this, in which there is no I or you, so intimate that your hand upon my chest is my hand, so intimate that when I fall asleep your eyes close.” – Pablo Neruda

-Ես քեզ սիրում եմ առանց իմանալու, թե ինչպես, երբ կամ որտեղից։ Ես քեզ սիրում եմ ուղղակի, առանց որևէ խնդրի կամ հպարտության։ Ես քեզ սիրում եմ այսպես, որովհետև ես սիրելու այլ ձև չգիտեմ սրանից բացի, որտեղ չկա ես կամ դու, այնքան մտերմիկ է ամեն բան, որ քո ձեռքը կրծքիս վրա իմ ձեռքն է։ Այնքան մտերմիկ, որ երբ ես քնում եմ, քո աչքերը փակվում են։

“Love is like the wind, you can’t see it but you can feel it.” – Nicholas Sparks

-Սերը քամու է նման․ դու չես կարող այն տեսնել, սակայն դու այն զգում ես։

“Love is the magician that pulls man out of his own hat.” – Ben Hecht

-Սերը այն կախարդն է, որը մարդուն հանում է իր գլխարկից։

“The best love is the kind that awakens the soul; that makes us reach for more, that plants the fire in our hearts and brings peace to our minds. That’s what I hope to give you forever.” – Noah from The Notebook

-Լավագույնը սիրո այն տեսակն է, որն արթնացնում է հոգին․ այն մեզ ստիպում է հասնել ավելիին, որը կրակ է առաջացնում մեր սրտերում ու բերում խաղաղություն մեր մտքերին։ Դա այն է, ինչ ես ուզում եմ ձեզ միշտ տալ։

“I would rather spend one lifetime with you, than face all the ages of this world alone.” – J.R.R. Tolkien

-Ես կնախընտրեի մեկ կյանք անցկացնել քեզ հետ, քան միայնակ դիմանալ աշխարհի բոլոր դարերում։

“To be your friend was all I ever wanted; to be your lover was all I ever dreamed.” – Valerie Lombardo

-Քո ընկերը լինելը այն ամենն էր, ինչ ես երբևէ ցանկացել եմ։ Քո սիրելին լինելն այն ամենն էր, ինչ ես երբևէ երազել եմ։

”My wish is that you may be loved to the point of madness.” – André Breton

-Իմ ցանկությունն այն է, որ քեզ սիրեն խելագարի պես։

”A purpose of human life, no matter who is controlling it, is to love whoever is around to be loved.” – Kurt Vonnegut

-Մարդկային կյանքի նպատակը, անկախ նրանից, թե ով է այն վերահսկում, սիրելն է, ով շրջապատում է, որ իրեն սիրեն։

Մեջբերումներ բարության մասին

People are illogical, unreasonable, and self-centered. Love them anyway.

Մարդիկ անտրամաբանական են, անհիմն ու եսակենտրոն։ Ամեն դեպքում, սիրի՛ր նրանց։

If you do good, people will accuse you of selfish ulterior motives. Do good anyway.

Եթե լավություն անես, մարդիկ քեզ կմեղադրեն այն բանում, որ ունես եսասիրական հետին նպատակներ։ Ամեն դեպքում, լավությու՛ն արեք։

If you are successful, you will win false friends and true enemies. Succeed anyway.

Եթե դու լինես հաջողակ, կշահես կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ։ Ամեն դեպքում, հաջողե՛ք։

The good you do today will be forgotten tomorrow. Do good anyway.

Այն լավ բանը, որ այսօր ես անում, վաղն արդեն կմոռացվի։ Ամեն դեպքում, լավությո՛ւն արեք։

Honesty and frankness make you vulnerable. Be honest and frank anyway.

Ազնվությունն ու անկեղծությունը ձեզ դարձնում են խոցելի։ Ամեն դեպքում, եղեք ազնիվ ու անկեղծ։

The biggest men and women with the biggest ideas can be shot down by the smallest men and women with the smallest minds. Think big anyway.

Ամենամեծ գաղափարներ ունեցող տղամարդկանց ու կանանց կարող են գնդակահարել ամենափոքր գաղափարներ ունեցող տղամարդիկ ու կանայք։ Ամեն դեպքում, ունեցե՛ք մեծ գաղափարներ։

People favor underdogs but follow only top dogs. Fight for a few underdogs anyway.

Մարդիկ հավանում են պարտվողներին, սակայն հետևում են հաղթողներին։ Ամեն դեպքում, պայքարե՛ք մի քանի պարտվողների համար։

What you spend years building may be destroyed overnight. Build anyway.

Այն, ինչ կառուցում եք տարիներով, կարող է կործանվել մեկ գիշերվա ընթացքում։ Ամեն դեպքում, կառուցե՛ք։

People really need help but may attack you if you do help them. Help people anyway.

Մարդիկ իսկապես ունեն օգնության կարիք, բայց կարող են հարձակվել ձեզ վրա, եթե նրանց օգնեք։ Ամեն դեպքում, օգնե՛ք մարդկանց։

Ամենաոգեշնչող մեջբերումները ճանապարհորդությունների մասին

1. “A ship in harbor is safe, but that is not what ships are built for” – John A. Shedd

-Նավը նավահանգստում ապահով է, սակայն այն դրա համար չեն կառուցում։

2. “The best adventures are the ones that make your heart race and your soul sing.” – Jon Miksis

-Լավագույններն այն արկածներն են, որոնք սրտիդ ստիպում են բաբախել, իսկ հոգուդ՝ երգել։

3. “We travel not to escape life, but for life not to escape us” – Anonymous

-Մենք ճամփորդում ենք ոչ թե կյանքից խուսափելու համար, այլ նրա, որ կյանքը չփախչի մեզնից։

4. “Life is short and the world is wide. The sooner you start exploring it, the better” – Simon Raven

-Կյանքը կարճ է, իսկ աշխարհը՝ լայն։ Որքան շուտ սկսեք այն ուսումնասիրել, այնքան ավելի լավ է։

5. “A journey of a thousand miles begins with a single step” – Lao Tzu

-Հազար մղոն ճանապարհը սկսվում է մեկ քայլով։

6. “Travel is the bridge that connects our dreams to reality.” – Jon Miksis

-Ճամփորդությունն այն կամուրջն է, որը մեր երազանքները կապում է իրականության հետ։

7. “The best journeys in life are those that answer questions you never thought to ask.” – Rich Ridgeway

-Կյանքում ամենից լավն այն ճամփորդություններն են, որոնք կարող են պատասխանել այն հարցերին, որոնք երբեք չեք մտածել տալ։

8. “Traveling is a brutality. It forces you to trust strangers and to lose sight of all that familiar comfort of home and friends. You are constantly off balance. Nothing is yours except the essential things: air, sleep, dreams, sea, the sky – all things tending towards the eternal or what we imagine of it” – Cesare Pavese

-Ճամփորդելը դաժան է։ Այն ստիպում է քեզ վստահել անծանոթներին՝ տեսադաշտից կորցնելով տան ու ընկերների այդ ծանոթ հարմարավետությանը։ Դուք գրեթե միշտ հավասարակշռությունից դուրս եք։ Ոչինչ քոնը չէ, բացի էական բաներից՝ օդը, քունը, երազները, ծովը, երկինքը՝ բոլոր այն բաները, որոնք հակված են դեպի հավերժություն կամ այն, ինչ մենք պատկերացնում ենք դրա մասին։

9. “Travel is the antidote to ignorance” – A.A. Gill

-Ճամփորդությունը տգիտության հակաթույնն է։

10. “The best education I have ever received was through travel.” – Lisa Ling

-Լավագույն կրթությունը, որ երբևէ ստացել եմ, ճամփորդությունն էր։

8 ամենահայտնի մեջբերումները ընթերցանության մասին

“A reader lives a thousand lives before he dies . . . The man who never reads lives only one.”

-Ընթերցողը ապրում է հազար կյանք նախքան մահանալը․․․Մարդ, ով երբեք չի կարդում, ապրում է միայն մեկով։

“You can never get a cup of tea large enough or a book long enough to suit me.”

-Դու երբեք չես կարող ստանալ այնքան մեծ մի բաժակ թեյ ու այնքան երկար գիրք, որն ինձ համապատասխան կլինի։

“I find television very educating. Every time somebody turns on the set, I go into the other room and read a book.”

-Ես հեռուստատեսությունը շատ ուսուցողական բան եմ համարում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը նկարահանման հրապարակին է մոտենում, ես մտնում եմ մյուս սենյակ և գիրք եմ կարդում։

“Classic’ – a book which people praise and don’t read.”

«Դասական»․ գիրք, որը մարդիկ գովում են ու չեն կարդում։

“So please, oh please, we beg, we pray, go throw your TV set away, and in its place you can install a lovely bookshelf on the wall.”

-Այսպիսով՝ մենք խնդրում ենք, խնդրում, աղաչում ենք, աղոթում, գնացեք ու մի կողմ նետեք ձեր հեռուստացույցը և դրա փոխարեն այդ պատին տեղադրեք մի գեղեցիկ գրապահարան։

“The more that you read, the more things you will know. The more that you learn, the more places you’ll go.”

-Որքան շատ կարդաք, այնքան ավելի շատ բան կիմանաք։ Որքան շատ բան սովորեք, այնքան ավելի շատ տեղեր կգնաք։

“Books are a uniquely portable magic.”

-Գրքերը եզակի շարժական գաղտնիքներ են։

“I kept always two books in my pocket, one to read, one to write in.”

-Ես միշտ երկու գիրք էի պահում գրպանումս՝ մեկը կարդալու, մյուսը՝ գրելու համար։