Ուժեր / Շփման ուժ

Անպայման դիտեք մուլտֆիլմը, քանի որ այն շատ հետաքրքիր է: Դիտելուց հետո ավելի լավ կհասկանաք, թե ի՞նչ է շփման ուժը: 

Մուլտֆիլմում բերվում են հետևյալ օրինակները. 

Սահքի շփման ուժ:
 
Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին:
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:
33135823-Illustration-of-a-boy-and-girl-sledding-in-winter-Stock-Vector-w1292.jpg
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:
hqdefault.jpg
1327742

Թողնել մեկնաբանություն