Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ. Հենրի

  1. Կարդացե՛ք պատմվածքը:
  2. Դո՛ւրս գրեք ձեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)

Երիզված — 

Կոնտրալտո — կանացի ամենացածր ձայնը

Հռետոր — ճառ ասող մարդ, ճառախոս

Լեդի — բուրժուա-արիստոկրատական խավի ամուսնացած կին Անգլիայում

Ծպտյալ — կերպարանափոխող

Պճնամոլ — զարդարամոլ, զարդարասեր, զարդարկոտ

Մարկիզ — դուքս, կոմս

Հաշվենկատ — խնայող, քիչ ծախսող

Շարունակել կարդալ “Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ. Հենրի”

Հայոց լեզու, գրականություն: 18.10. 2019թ.

1. Քննարկել պատմվածքը։

2. Գրել 5 ասացվածք, որոնց արտահայտած մտքի հետ համաձայն չեք։

1. Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես:

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ մարդ կարող է փոխվել և հասկանալ իր սխալը: 

3. Քննարկել առակը։

Մատիտը

Մատիտ պատրաստողը մատիտը տուփի մեջ դնելուց առաջ ասաց.

– Կա հինգ բան, որ պետք է իմանաս՝ նախքան աշխարհ գնալդ: Դրանք միշտ հիշիր և կլինես աշխարհի ամենալավ մատիտը:

Առաջինը՝ դու կարող ես հրաշքներ գործել, բայց միայն եթե թույլ տաս քեզ ուրիշի ձեռքում լինել:

Ես հասկանում եմ, որ դու ես քո կյանքը որոշում և միայն դու կարող ես իրագործել քո նպատակները: 

Երկրորդը՝ երբեմն քեզ ցավոտ կսրեն, բայց դա քեզ պետք է լավ մատիտ լինելու համար:

Ես հասկանում եմ, որ մարդ պետք է տանջվի և չարչարվի, որպեսզի մի բանի հասնի: 

Երրորդը՝ դու կկարողանաս սխալներդ ուղղել կամ ջնջել: 

Ես հասկանում եմ, որ դու քո կյանքում շատ սխալներ թույլ կտաս, բայց դրանք կարող ես ուղղել: 

Չորրորդը՝ քո ամենակարևոր մասը քո մեջ եղածն է:

Ես հասկանում եմ, որ մարդու ամենակարևոր մասը իր ներքին աշխարհն է: 

Հինգերորդը՝ ամեն մակերևույթի վրա դու հետք կթողնես: Ցանկացած պայմանում դու պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ և խոստացավ, որ կհիշի: Նա մտավ տուփը՝ նպատակը սրտում:

Այս առակի ասելիքի հետ համաձայն եմ: Առակի իմաստն այն է, որ միայն դու կարող ես կատարել այն նպատակը, որի համար դու ծնվել ես: Դու կարող ես մեկին վիրավորել և հետք թողնես նրա սրտում, կարող ես շատ փորձությունների միջով անցնես, բայց դա քեզ համար ես անում: 

Проект «Хочу все знать!»

К 1894 году кока-кола была продана в бутылках. Поскольку Coca-Cola состоит из ряда химических веществ, которые можно использовать в качестве моющих средств, также может действовать как моющее средство. Во многих случаях это будет чистить унитаз и чайник. Он также используется для чистки посуды. Также интересно, что площадь Победы Казахстана была очищена с помощью Coca-Cola.

 

Մաթեմատիկա առանց բանաձևերի: Պարապմունք 3

1.22 քարտերի վրա գրված են 1-ից 22 թվերը: Այդ քարտերով կոտորակներ կազմեցին: Դրանցից ամենաշատը քանի՞սը կարող է ամբողջ արժեք ընդունել:

48

2.Վարդանը իրարից տարբեր երեք թվանշան մտապահեց, որոնցից ոչ մեկը 0 չէր: Պետրոսը կազմեց բոլոր հնարավոր երկնիշ թվերը, որոնց գրության համար օգտագործում են միայն այդ թվանշանները: Սարգիսը գումարեց Պետրոսի կազմած թվերը և 231 ստացավ: Գտեք Վարդանի մտապահած թվանշանները:

1, 2, 4

3. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ հնգանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

98765

Մաթեմատիկա առանց բանաձևերի: Պարապմունք 2

1.Ընտանիքը գիշերով մոտենում են կամրջին: Հայրը կամուրջը կարող է անցնել 1 րոպեում, մայրը` 2, երեխան` 5, իսկ տատիկը՝ 10 րոպեում: Կամրջի վրա միաժամանակ կարող են լինել երկու հոգի: Ամենաքիչը քանի՞ րոպեում ընտանիքի անդամները կարող են անցնել կամուրջը, եթե նրանք ունեն միայն մեկ լապտեր (առանց լապտերի քայլել չի կարելի, հեռվից լապտերով լուսավորել չի կարելի):

Սկզբում հայրիկը տատիկի հետ գնում է և միայնակ հետ է գալիս: Երկրորդ անգամ երեխայի հետ, իսկ երրորդ անգամ մայրիկի: Այդ ամենը կտևի 19 րոպե: 

2.Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ գոնե մեկ հատ 2 կամ 7 թվանշան կա:

3.Գտեք նկարում տրված մեծ ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է, որ փոքր ուղղանկյան պարագիծը 60 է:

60:12=5

6×5=30

20×30=600սմ²

4.Գրիգորը 11 տարեկան է: Վեց տարի առաջ նրա տարիքը վեց անգամ փոքր էր հոր տարիքից: Հիմա քանի՞ տարեկան է Գրիգորի հայրը:

11-6=5

5×6=30

30+6=36

Գլխուղեղի ֆունկցիաները և հնարավորությունները

Ֆունկցիաներ

Էվոլյուցիոն-կենսաբանական տեսակետից՝ գլխուղեղի ֆունկցիան կենդանու գործողությունների կարգավորումն է։ Կենտրոնացված գլխուղեղը թույլ է տալիս մկանների խմբին փոխգործակցել բարդ ձևերով։ Այն թույլ է տալիս, որ մարմնի մի հատվածում առաջացած ազդակը պատասխաններ առաջացնի մարմնի մյուս ծայրում, օրգաններին գործել նույն նպատակի համար՝ առանց միմյանց խանգարելու։

Գործողությունների նպատակայնություն և համակարգայնություն ստեղծելու համար գլխուղեղը ստանում է տեղեկատվություն նաև զգայարաններից։ Սրանից հետո հաջորդում է հում տեղեկատվությունից արտաքին միջավայրի մասին տեղեկատվության անջատումը։ Ապա անջատված զգայական տեղեկատվությունը համատեղվում է կենդանու տվյալ պահին ունեցած պահանջմունքների հետ և նախկին պայմանների մասին ունեցած հիշողության հետ։ Եվ վերջում, արդյունքների հիման վրա, այն ձևավորում է շարժողական պատասխաններ՝ կենդանու վիճակը առավելագույնս բարելավելու նպատակով։ Այս ազդանշանային խնդիրները պահանջում են խրթին կապեր տարբեր ֆունկցիոնալ համակարգերի միջև։

Հնարավորություններ

Բոլոր նյարդային բջիջների ֆունկցիաները փոխկապակցված են. մի բջջում ծագած գրգիռն ամենանուրբ փոքրիկ «սարքերի»՝ սինապսների միջոցով հաղորդվում է մյուսներին: Յուրաքանչյուր այդպիսի «սարք» հատուկ քիմիական նյութեր արտադրող բարդ «ֆաբրիկա» է հիշեցնում, իսկ այդ նյութերը հնարավորություն են տալիս գրգիռը մի նյարդային բջջից հաղորդել մյուսին: 
Մարդու գլխուղեղում կան նաև տարբեր տեսակի բջիջները միմյանց կապող նյարդաբջիջներ: Դրանք առանձնապես շատ են և նման են մանրագույն աստղիկների: Այդ բջիջներն ապահովում են ամբողջ գլխուղեղի ներդաշնակ աշխատանքը: Նրանց շնորհիվ է, որ մարդն ընդունակ է մտածելու և զգալու:
Գլխուղեղի խորքում եղած բջիջների կուտակն անվանում են գլխուղեղի բուն: Այդ բջիջները գլխուղեղը լիցքավորում են էներգիայով, ապահովում նրա արթուն վիճակը: Երբ գլխուղեղի այդ բաժինները դադարում են աշխատել, մարդը քնում է: Գլխուղեղի հետին բաժինները (ծոծրակային, քունքային և գագաթնային մասերը) շատ բարդ «սարքեր» են, դրանցով մարդն ազդանշաններ է ստանում արտաքին աշխարհից, վերամշակում դրանք և պահպանում դրանց հետքերը: Գլխուղեղի առջևի բաժինները (ճակատային մասերը) կազմակերպում են մարդու բոլոր շարժումներն ու գործողությունները, նրան հնարավորություն տալիս իրականացնելու իր մտահղացումները: Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերն արտաքինից միանման են, բայց նրանք տարբեր աշխատանք են կատարում: Մարդկանց մեծ մասի համար ավելի կարևոր է ձախ կիսագունդը: Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խախտվի, մարդը չի կարողանա ո՜չ խոսել, ո՜չ էլ ընկալել ուրիշի խոսքը:
Մարդու գլխուղեղն աշխարհում գոյություն ունեցող «սարքերից» ամենաբարդն է ու ամենակատարյալը: Գիտնականները բացահայտել են գլխուղեղի բազմաթիվ գաղտնիքներ: Բայց մարդկային ուղեղի կառուցվածքի և աշխատանքի շատ առեղծվածներ դեռ սպասում են իրենց հետազոտողներին:

Հայոց լեզու, գրականություն: 16. 10. 2019թ.

Ընթերցել «Չաչանակ» մեդիա-բլոգը:

2. Գրել շարադրություն՝ ընտրելով թեմա և վերնագիր։

Իմ կրթահամալիրը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը արդեն երեսուն տարեկան է: Այս 30 տարվա ընթացքում շատ բաների է հասել կրթահամալիրը: Արդեն լրացել է ութ տարին, ինչ սովորում եմ կրթահամալիրում: Մայրիկս շատ էր ուզում, որ ես և եղբայրս սովորենք այստեղ: Իմ քույրիկը այժմ սովորում է այստեղ: Նա ոգևորված պատմում էր կրթահամալիրի մասին: Ես դրանից շատ ոգեշնչվեցի և որոշեցի սովորել այստեղ: Այստեղ ես ձեռք բերեցի իսկական և անփոխարինելի ընկերներ, որոնք չենք թողնի ինձ տխրել: Իմ մայրիկը դեռ մանուկ հասակից սեբաստացի է, քանի որ նա սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և այժմ աշխատում է այստեղ: Նա ինձ շատ բաներ է պատմել մեր հին կրթահամալիրի մասին: Ես շատ էի հավանում նրա պատմած պատմությունները: Նա պատմում էր, որ առաջ առանց համակարգիչների են աշխատել և կրթահամալիրը տարբերվել է մյուս դպրոցներից իր մարզական և ճամփորդական օրերով: Ես շատ եմ ուզում մինչև տասներկուերորդ դասարան սովորել մեր դպրոցում, քանի որ այստեղ շատ հետաքրքիր է անցնում: Ինձ համար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ոչ թե տարբերվում է իր մարզական և ճամփորդական օրերով, այլ իր ջերմ մթնոլորտով: Կրթահամալիրը իմ երկրորդ տունն է: 

3․Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:  

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: 

4․ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

-Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը: — ասաց ուսուցիչը:

Աշակերտներից մեկը պատասխանեց.

-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:

Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: — ասաց մյուս աշակերտը:

Ուսուցիչը շարունակեց. 

-Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Լրացուցիչ կրթություն

1․Մասնակցել մայրենիի ֆլեշմոբին։

2․ Ընտրել գրաբարյան հատվածներ, կարդալ և ձայնագրվել։

2․ Ընտրել ձեր նախընտրած բանաստեղծներից ձայնագրություններ և ձայնագրվել։

«Что такое внутренний мир человека»

Внутренний мир человека – это его внутренняя сущность, это его взгляды, убеждения, нравственные качества, чувства, интересы. Внутренний мир человека намного важнее, чем его внешний облик. Внутренний мир дан человеку изначально, а в ходе жизни он лишь открывает и познает его. Во внутреннем мире формируются представления и мысленные образы. это такой уголок души, где человек находит силы и энергию процветать и жить.

Հոկտեմբերի 14-20, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Դասարանական -Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին /Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 21-22/

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը:

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական հեղափոխություններ: 

Շարունակել կարդալ “Հոկտեմբերի 14-20, առաջադրանք, 8-րդ դասարան”